«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից ճանապարհաշինության ծրագրի ֆինանսավորման դադարեցումը միտված չէ վիրավորելու հայ ժողովրդին

26.06.2009, 13:54
«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից ճանապարհաշինության ծրագրի ֆինանսավորման դադարեցումը միտված չէ վիրավորելու հայ ժողովրդին
«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից ճանապարհաշինության ծրագրի ֆինանսավորման դադարեցումը միտված չէ վիրավորելու հայ ժողովրդին

Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի (ՀՄԿ) տնօրենների խորհրդի որոշումը՝ չշարունակել ճանապարհների կառուցման ու վերականգնման ծրագրի ֆինանսավորումը, շարունակությունն է 2008թ-ի նախագահական ընտրություններից հետո կայացված որոշման: 2008 թ-ից ի վեր  ՀՄԿ –ն բազմիցս անմիջական կապի մեջ է մտել Հայաստանի կառավարության հետ:  ՀՄԿ տնօրենների խորհուրդը հստակորեն ներկայացրել է այն գործողությունները և քայլերը, որոնք պահանջվում էին Հայաստանից  ծրագիրը վերսկսելու համար: Կայացված որոշումը միտված չէ վիրավորելու հայ ժողովրդին, մասնավորապես, գյուղական համայնքների անապահով բնակչությանը: ՀՄԿ-ն գործակալություն է, որի նպատակն է օգնել աղքատներից աղքատներին և տնտեսական աճի միջոցով կրճատել աղքատությունը: Գործակալությունը, ելնելով օրենսդրական պահանջներից, պարտավոր է աշխատել այն երկրների հետ, որոնք բավարարում են ՀՄԿ-ի ցուցանիշներին:

«Նովոստի-Արմենիա» - Հնարավո՞ր է, արդյոք, որ ապագայում փոփոխվի կորպորացիայի տնօրենների խորհրդի որոշումը, և դրա համար ի՞նչ պետք է անեն Հայաստանի իշխանությունները

Մարի Յովանովիչ - ՀՄԿ-ի որոշումը բխում է Հայաստանի կառավարության` մի քանի կարևոր ցուցանիշների կատարողականը ժամանակի ընթացքում բարելավելու անկարողությունից: Մենք հուսով ենք, որ ժողովրդավարական կառավարման մեջ բարելավումներ կլինեն: Երբ տեսնենք շոշափելի բարելավում այդ ոլորտում, մենք ակտիվորեն կհամագործակցենք Հայաստանի կառավարության, ինչպես նաև մեր Կոնգրեսի հետ` գտնելու ֆինանսավորման այլ մեխանիզմներ:

«Նովոստի-Արմենիա» - Հնարավո՞ր է, որ դադարեցվի կորպորացիայի կողմից Հայաստանում իրականացվող մյուս ծրագրերի ֆինանսավորումը կամ կրճատվի դրանց ֆինանսավորման ծավալը

Մարի Յովանովիչ – ՀՄՀ Հայաստան ծրագրի ոռոգման համակարգի վերանորոգման, ինչպես նաև ֆերմերների ուսուցման բաղադրիչները շարունակվում են:

 

«Նովոստի-Արմենիա» - Տնօրենների խորհրդի որոշումը կապ ունի՞ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ, թե՞ այն բացատրվում է Հայաստանում ժողովրդավարության վիճակի վերաբերյալ մտահոգությամբ:  

Մարի Յովանովիչ – ՀՄՀ-ն աշխատում է այն երկրների հետ, որոնք բավարարում են լավ կառավարման չափորոշիչներին, որոնք ներառում են քաղաքացիական ազատությունների և քաղաքական իրավունքների հանդեպ հարգանք, մամուլի ազատություն և օրենքի գերակայություն: ՀՄԿ-ն օրենսդրությամբ իրավասու է աշխատել միայն այն երկրների հետ, որոնք բավարարում են ՀՄԿ-ի ցուցանիշներին: Արդարացի կառավարման վեց ցուցանիշներից Հայաստանը բավարարում է միայն մեկին` կառավարման արդյունավետություն: Քաղաքական իրավունքի, քաղաքացիական ազատությունների, ձայնի և հաշվետվողականության մասով Հայաստանի ցուցանիշները միջինից բավականին ցածր են: