ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգում դրական և հետևողական է Հայաստանի դերը. Վասիլև

24.09.2008, 14:55
ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգում դրական և հետևողական է Հայաստանի դերը. Վասիլև
ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգում դրական և հետևողական է Հայաստանի դերը. Վասիլև

Հայաստանի դերը ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգում դրական և հետևողական է, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Պետդումայի անվտանգության մշտական կոմիտեի նախագահ Վլադիմիր Վասիլևը։

«Մենք այսօր շատ բարձր ենք գնահատում Հայաստանի դերը, այլապես մենք նրան գնահատել չենք կարող, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ նախագահող երկիրն է։ Այսօր նրանից շատ բան է կախված։ Այնպես որ Հայաստանի դերն այս փուլում որոշիչ է»,- ասաց Վասիլևը։

Պետդումայի անվտանգության մշտական կոմիտեի ղեկավարը մասնակցում է Երևանում ՀԱՊԿ պաշտպանության և անվտանգության հարցերով Խորհրդարանական Վեհաժողովի մշտական հանձնաժողովի արտագնա նիստին։

Նա նշեց, որ ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները Հայաստանում են գտնվում նաև կովկասյան տարածաշրջանում իրավիճակն ամբողջությամբ ուսումնասիրելու համար։

«Այսօր մենք հնարավորություն ունեցանք հանդիպելու Հայաստանի նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներին, ովքեր տվյալ հարցերի պատասխանատուներն են»,- ասաց Վասիլևը։

Ըստ նրա, պատվիրակության ներկայացուցիչները կհանդիպեն նաև Հայաստանում տեղակայված ռուսական սահմանապահ զորքերի ղեկավարների և զինծառայողների հետ։ -0-