Իրանի և Վրաստանի հետ նոր էլեկտրահաղորդալարերի կառուցումը կբարձրացնի Հայաստանի դերը տարածաշրջանում. Էներգետիկայի նախարար
Իրանի հետ երրորդ բաձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի և Վրաստանի հետ չորրորդ էլեկտրահաղորդման գծերի կառուցումը կբարձրացնի տարածաշրջանում Հայաստանի էլեկտրաէներգետիկ դերը որակական նոր մակարդակի։ Այս մասին հայտարարեց Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։
Նախարարի խոսքերով, Հայաստանն անմասն չի մնում տարածաշրջնում ընթացող էներգետիկ նախագծերից և էներգոհամակարգերի նույնականացման մասնակցությունից։
«Ես չէի ասի, որ Ադրբեջանին հաջողվում է դուրս մղել Հայաստանը տարածաշրջանային տարբեր էներգետիկ նախագծերից, ընդհակառակը՝ էներգոհամակարգերի առաջին նույնականացումը տարածաշրջանում մենք ենք իրականացնում՝ տանելով զուգահեռ աշխատանքներ Իրանի հետ», - ասաց Մովսիսյանը։
Միաժամանակ նախարարը ընդգծեց, որ Իրանն իր հերթին զուգահեռաբար աշխատում է Ադրբեջանի հետ, ինչպես նաև Ղազախստանի հետ, իսկ նա՝ Ռուսաստանի հետ։
«Փաստորեն ստացվում է, որ Հայաստանը զուգահեռ ռեժիմում աշխատում է տարածաշրջանի երկրների հետ», - ասաց Մովսիսյանը։
Հայաստանի էներգետիկայի նախարարությունը ծրագրում է կառուցել Իրանի հետ երրորդ բաձրավոլտ էլեկտրահաղորդաման գծեր և Վրաստանի հետ չորրորդ էլեկտրահաղորդման գծեր (երկուսն էլ՝ 400 կվ լարվածությամբ)։ Այս էլեկտրահաղորդման գծերի կառուցումը թույլ կտա նույնականացնել Հայաստանի, Իրանի և Վրաստանի էներգոհամակարգերի աշխատանքը, ինչպես նաև դուրս գալ դեպի ԱՊՀ այլ երկրներ։
2007 թ.-ի դեկտեմբերի 17-ին Ռուսաստանը, Իրանն ու Ադրբեջանը ձեռք են բերել իրենց էներգահամակարգերի աշխատանքների նույնականացման մասին պայմանավորվածություն, ասվում է ՌԴ արդյունաբերության և էներգետիկայի նախարարության տեղեկատվության մեջ։ Նպատակահարմար է ընդունվել Իրանի, Վրաստանի, Հայաստանի և Ռուսաստանի քառակոմղմ համագործակցությունը՝ սույն պետությունների էներգոհամակարգերի զուգահեռ աշխատանքների կազմակերպման համար պայմաններ ստեղծելու նպատակով։-0-

