Հայաստանի և Վրաստանի միջև գրական կապերն ակտիվորեն զարգանում են

20.11.2007, 13:56
Հայաստանի և Վրաստանի միջև գրական կապերն ակտիվորեն զարգանում են
Հայաստանի և Վրաստանի միջև գրական կապերն ակտիվորեն զարգանում են

Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի բացառիկ հարցազրույցը՝ «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվական գործակալությանը

«Նովոստի-Արմենիա»- Արդեն երկրորդ անգամ է, ինչ Հայաստանում անց են կացվում վրացական պոեզիայի օրեր, կարելի՚՞ է ասել, որ միջոցառումը ձեռք է բերում ավանդական բնույթ

Լ. Անանյան- Իսկապես, Հայաստանում վրացական պոեզիայի օրերի անցկացումը դառնում է ավանդական։ Անցած տարի Օրերը մեծ արձագանք ստացան։ Այս տարի վրացական պոեզիայի օրերի շրջանակում նաև նախատեսված է մշակութային և գրական մի շարք միջոցառումների անցկացում։ Այսպես, արդեն հրատարակվել է վրացական ժամանակակից պոեզիայի Անթոլոգիան, որի մեջ ընդգրկվել են շուրջ 40 ժամանակակից վրաց պոետներ։ Նրանց թվում արժե նշել Վրաստանի գրողների միության նախագահ Մախվալա Գոնաշվիլիի, Վաժա Ատարաշվիլիի, Բելա Կեգուրիայի, Միխեիլ Կուրդիանիի և Վանո Չիշկվաձեի ստեղծագործությունները։ Ես կարծում եմ, որ վրացական պոեզիան մեր ընթերցողներին ներկայացված է հետաքրքիր խճանկարի տեսքով։

«Նովոստի-Արմենիա»- Չի պատրաստվում է արդյո՞ք վրացական կողմը ելույթ ունենալ պատասխան նախաձեռնությամբ և հրատարակել հայկական պոետների Անթոլոգիան

Լ. Անանյան- Վրացերեն հայկական տեքստերի թարգմանության հիմնական աշխատանքն արդեն ավարտվել է, իսկ ինքը՝ գիրքը կհրատարակվի 2008 թ.-ի գարնանը։ Անթոլոգիայիում ներկայացված են այնպիսի ժամանակակից հայ պոետներ, ինչպիսիք են Հենրիկ Էդոյանը, Արմեն Մարտիրոսյանը, Արտեմ Հարությունյանը, Արևշատ Ավագյանը, Դավիթ Հովհաննեսը, Հրաչյա Սարուխանը։ Այս հեղինակների աշխատանքները ներկայացնում են ժամանակակից հայ պոեզիայի զարգացման տարբեր միտումները։

«Նովոստի-Արմենիա»- Բացի վրացական ժամանակակից պոեզիայի Անթոլոգիայի շնորհանդեսից, էլ ինչ՞ միջոցառումներ տեղի կունենան Օրերի շրջանակներում

Լ. Անանյան- Այս տարի մենք որոշեցինք ընդլայնել միջոցառումների անցկացման աշխարհագրությունը և ընդգրկել նրանց մեջ նաև Հայաստանի մարզերը։ Այսպիսով, վրաց պոետների մասնակցությամբ ծրագրվում է անցկացնել հանդիպումներ ուսանողների հետ, կազմակերպել վրացական պոեզիայի երեկոներ։

Նախատեսված է նաև հայտնի հայ գրող և հասարակական գործիչ Զորի Բալայանի «Հայոս և Կարտիլոս. ավելին, քան ավանդություն» գրքի շնորհանդեսը, որը հրատարակվել է երեք լեզուներով՝ հայերեն, վրացերեն և ռուսերեն։

Ծրագրվում է այցելել հայտնի հայ գրողների տուն-թանգարաններ և ծանոթանալ Հայաստանի պատմական տեսարժան վայրերի հետ։

«Նովոստի-Արմենիա»- Ինչպե՞ս եք դուք գնահատում այժմյա հայ-վրացական գրական կապերը

Լ. Անանյան – Գրականության բնագավառում երկու երկրների համագործակցությունն ակտիվորեն զարգանում է և այս ամենում կարևոր դեր են խաղում անցկացվող միջոցառումները։ Այսպես, անցած տարի՝ Հայաստանում վրացական պոեզիայի օրերի անցկացումից հետո տպագիր մամուլում հայտնվեցին բազմաթիվ հրապարակումներ, որտեղ շոշափվում էր հենց այս հարցը։

Ավելացնեմ, որ անցած տարի Երևանի պետական համալսարանում բացվել է վրացաբանության կաբինետ։ Մեր հարաբերությունների զարգացման գործում մեծ աշխատանք են կատարում նաև թարգմանիչները, որոնց թվում են Անահիտ Բոստանջյանը, Հրաչյա Բայրամյանը, Գիվի Շախնազարովը, Մաղվալա Սահակյանը, որոնք հիմնականում և պատրաստել են Անթոլոգիայի տեքստերը։

«Նովոստի-Արմենիա»- Որքանո՞վ  են հայ ընթերցողները ծանոթ վրացական ժամանակակից հեղինակներին

Լ Անանյան – Խորհրդային ժամանակներում գրական կապերն ամուր էին։ Այն ժամանակվա արձագանքները պահպանվել են և այսօր։ Երկու երկրներում էլ հիմնականում հիշում են ավագ սերնդի հեղինակներին։ Մարդկանց հիշողության մեջ են 20-րդ դարի այնպիսի հայտնի հեղինակներ, ինչպիսիք են Հովհաննես Թումանյանը և Կոնստանտին Գամսախուրդիան։ Եվ այսօր մենք փորձում ենք վերականգնել գրական կապերը Հայաստանի և Վրաստանի միջև։ Կցանկանայի նշել, որ վերջին ժամանակներս, երիտասարդ հեղինակները սկսել են հաճախ շփվել, իրար այցելել։ Գրականության միջոցով, «խոսքի» միջոցով մենք փորձում ենք վերականգնել Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական կամուրջը։ Հուսով եմ, որ հետագայում երկու երկրների միջև գրական կամուրջը կծառայի որպես հենարան տնտեսության և քաղաքականության բնագավառում համագործակցության ամրապնդման համար։-0-