526.2
7.42
476.76
+16
Եղանակը Երևանում
Հայ

Ա. Աբովյան. այսօր քաղաքական բոլոր ուժերը կենտրոնացած են արտահերթ ընտրությունների վրա

15:10
12 Մայիսի 2018


ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ–ն մայիսի 8–ին երկրորդ փորձից վարչապետ ընտրեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, որի թեկնածությանը կողմ քվեարկեց 59 պատգամավոր, դեմ` 42։ Այսպիսով, Փաշինյանը դարձավ վարչապետ, որին աջակցում է խորհրդարանական փոքրամասնությունը։

Նման իրավիճակը կարող է որոշակի բարդություններ ստեղծել գործադիր իշխանության նորընտիր ղեկավարի համար։ Քաղաքական տեսաբան Արման Աբովյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանն է ներկայացրել իր տեսլականը հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական գործընթացների հեռանկարների մասին։

«Նովոստի–Արմենիա». Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն է քաղաքական կոնֆիգուրացիան Հայաստանում վարչապետի պաշտոնում Փաշինյանի ընտրվելուց հետո, և հայկական հասարակությունն ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ մոտ ապագայում։

Ա. Աբովյան. առաջին հերթին անհրաժեշտ է հիմա տեղի ունեցած քաղաքական գործընթացները բաժանել է երկու մասի` մինչև Նիկոլ Փաշինյանի ընտրությունը և արդեն դրանից հետո, երբ նա զբաղեցրեց գործադիր իշխանության պաշտոնը։ Պետք է հիշել, որ մինչև ընտրվելը իրավիճակն անձամբ Փաշինյանի և նրա ներկայացրած կուսակցության համար ավելի քան բարենպաստ էր` հաշվի առնելով հասարակության բացարձակ աջակցությունը։ Ընտրվելուց անմիջապես հետո հասարակությունն արդեն սպասում է կոնկրետ և հստակ քայլերի, որոնք կհամապատասխանեն նրա սպասումներին։ Ես այստեղ առկա է որոշակի վտանգ վարչապետ Փաշինյանի համար, քանի որ հասարակության սպասումները շատ չափազանցված են։ Եվ չնայած հնչող այն կարծիքներին, թե հասարակութունը պատրաստ է այս կամ այն տեսականորեն հնարավոր դժվարություններին, սպասումների էությունը դրանից չի փոխվի։

«Նովոստի–Արմենիա». Որո՞նք են այդ հիմնական սպասումները։

Ա. Աբովյան. Այդ սպասումները ևս կարելի է բաժանել երկու մասի. առաջինը` տնտեսական վիճամի փոփոխություն, պայքար օլիգոպոլիաների, մենաշնորհների դեմ, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում բացարձակապես այլ վեկտորի հաստատում։ Սա Փաշինյանից սպասվող ակնկալիքների առաջին խումբն է։ Երկրորդն առավել էմոցիոնալ սպասումներն են նոր վարչապետից։ Խոսքը տեսանելի քայլերի մասին է, որ հստակ կցուցադրեն, որ եկել են նոր ժամանակներ։ Հասարակությանն այսօր մի հարց է հուզում. կպատժվե՞ն, արդյոք, նրանք, ովքեր վերջին 20 տարում եղել են իշխանության ղեկին։

Ես շատ թերահավատորեն եմ մոտենում այն արտահայտությանը, որ ատելության էջը շրջված է։ Դա, իհարկե, լավ է, սակայն նման բան հնարավոր է ամբողջ հասարակության և անգամ համակարգային ընդդիմություն դարձած ՀՀԿ–ի շրջանում կոնսենսուսի առկայության դեպքում, սակայն նրանց մոտ չկա նման ընկալում։ Ակնհայտ է, որ ինչպես Փաշինյանը վերահսկում է իրավիճակը, այնպես էլ իրավիճակն է վերահսկում նրան։ Ո՞վ կլինի այն սրբազան զոհը, որին կզոհաբերեն նոր իշխանությունները, ինչպես դա ուզում են մարդիկ։

«Նովոստի–Արմենիա». Խոսելով սրբազան զոհի մասին`դուք ի նկատի ունե՞ք դատական հետապնդում նրանց նկատմամբ, ովքեր նախկինում եղել են իշխանության ղեկին, կոնկրետ ի՞նչ ի նկատի ունեք։

Ա. Աբովյան. դա կարող է լինել ցանկացած բան` սկսած դատական հետապնդումից մինչև ունեցվածքային բաղկացուցչի քննում։ Այս կամ այն տեսքով դա տեղի կունենա։ Եթե խոսենք ապամենաշնորհացման մասին, դա նշանակում է կոռուպցիոն–մենաշնորհային որոշակի սխեմաների ավերում։ Դա իր հերթին նշանակում է, որ դուք անխուսափելիորեն կոնֆլիկտի մեջ ենք մտնում այդ սխեմաներում ներգրավված մարդկանց հետ, որոնք բավականին շատ են։

Ի՞նչ կլինի հետագայում նման դեպքում։ Պետք չէ մոռանալ, որ Փաշինյանի ընտրվելուց անմիջապես հետո տրվեց նախընտրական արշավի (արտահերթ խորհրդարանական ընտրությունների, խմբգր.) մեկնարկ։ Ընդ որում, ես համաձայն չեմ երկրի քաղաքագիտական հանրության մեջ շրջանառվող այն կարծիքի հետ, թե Փաշինյանը չի դիմի արտահերթ ընտրությունների մոտ ապագայում։ Կան օբյեկտիվ գործոններ, որոնք հաստատում են այն դրույթը, որ վարչապետը կանի նման քայլ տեսանելի հեռանկարում։ Կան այդ ամենն ապացուցող բազմաթիվ գործոններ։ Եթե դու գնում ես համակարգային փոփոխությունների` սկսած Ընտրական օրենսգրքի փոփոխությունից մինչև հարկային փոփոխություններ, դա չես կարող անել` լինելով խորհրդարանական փոքրամասնության վարչապետ։
Բացի այդ, որքան շատ ժամանակ անցնի առանց տեսանելի ձեռքբերումների, այդքան ավելի արագ կարելի է կորցնել ժողովրդական աջակցությունը, որն այսօր ունի Նիկոլ Փաշինյանը։ Նույնը տեղի ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի օրոք, երբ երկու–երեք տարում բնակչության 90 տոկոսանոց աջակցությունը վերածվեց 90 տոկոսանոց ընդդիմության։ Անխոս, այսօր իրավիճակն այլ է, սակայն քաղաքականությունը, առավել ևս պայմանական հեղափոխության քաղաքականությունը միշտ անգութ է առաջնորդների նկատմամբ, և հաճախ սիրուց դեպի ատելություն ընդամենը մեկ քայլ է։ Փաշինյանը դա հասկանում է։ Նա գիտակցում է, որ տնտեսության առողջացումը ցավոտ պրոցես է, որը պարունակում է իմիջային ռիսկեր։ Այդ իսկ պատճառով նա կձգտի մինչև տարեվերջ կազմակերպել ընտրություններ և կանխել հնարավոր ռիսկերը։

Փաշինյանի գործողությունների վրա ազդող երրորդ գործոնը կլինի նրա դեմ գործողների ակտիվ դիմադրությունը: Շատերն այդ համատեքստում խոսում են հանրապետականների մասին: Բայց ի՞նչ է ՀՀԿ-ն: Հանրապետական կուսակցությունը դասական իմաստով կուսակցություն չէ, ուր մարդիկ գալիս են ինչ-որ գաղափարախոսության պատճառով: Այդ կուսակցություն գնացել են կոնկրետ շահերի համար: Ներկայիս իրավիճակում նրանք հասկանում են, որ Փաշինյանի ճամբարն անցնել իրենց չի հաջողվի, այդ իսկ պատճառով ամեն կերպ դիմադրելու են և դանդաղեցնելու նոր վարչապետի գործունեությունը:

«Նովոստի-Արմենիա». Նախքան արտահերթ խորհրդարանական ընտրությունները նրան պետք է համագործակցել ՀՀԿ-ի հետ, քանի որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը պահանջում է 77 ձայն: Այս պայմաններում Փաշինյանն ինչպե՞ս է պատրաստվում գործակցել և ՀՀԿ-ի, և «Ծառուկյան» դաշինքի, և Դաշնակցության հետ: Բացի այդ, որո՞նք են Փաշինյանի և նշված ուժերի գործակցության սահմանները` ի՞նչ է նա պատրաստ զիջել նրանց քաղաքական օժանդակության դիմաց:

Ա.Աբովյան. Գործակցության շրջանակները թելադրվում են բացառապես նախընտրական իրավիճակի կողմից: Սկսենք ՀՀԿ-ից: Հանրապետական կուսակցությունը ներկայիս իշխանության հետ չի համագործակցի, նա առավելագույնս ժամանակ է ձգելու մինչև նոր ընտրությունները: Նրանց նաև ձեռնտու չէ Ընտրական օրենսգրքի բարեփոխումը` ռեյտինգային համակարգի հավանական վերացմամբ:

Չի բացառվում, որ Հանրապետական կուսակցությունը կկիսվի մի քանի կուսակցությունների, և յուրաքանչյուրն ինքնուրույն կգնա ընտրությունների: ՀՀԿ-ում կան դեմքեր, ովքեր այս կամ այն վարկանիշն ունեն, օրինակ, նույն Վիգեն Սարգսյանը, և ընտրությունների ժամանակ դա կօգտագործվի:

ՀՀԿ-ի խնդիրն այսօր առավելագույնս «տորպեդավորելն է» այն ամենը, ինչ անելու է Փաշինյանի նախարարների կաբինետը, ընդ որում` անել դա շատ խելացի և ճիշտ: Միաժամանակ, ՀՀԿ-ի վիճակն էլ է բարդ, քանի որ քաղաքական կուսակցություններից ոչ մեկն այժմ չի ցանկանա նրան ընդունել` ելնելով հեղինակության ռիսկերից:

Պետք է ևս մի բան նշել – բազմաթիվ հանրապետականներ, ովքեր համակարգայնորեն ազդել են կուսակցության քաղաքական կուրսի վրա, արդեն հայտարարել են, որ ընդդիմություն են դառնալու:

Դա ակնհայտ հաստատություն է, որ զանգվածային անցումներ, ինչպես օրինակ, 1998 թվականին Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո էր, չեն լինելու:

«Նովոստի-Արմենիա». ՀՀԿ-ի հետ պարզեցինք: Իսկ ի՞նչ կասեիք «Ծառուկյան» դաշինքի և Դաշնակցության մասին:

Ա.Աբովյան. Այսօր բոլոր քաղաքական ուժերը կենտրոնացած են ընտրությունների վրա, և սկսվելու են «վերմակն իրենց կողմ քաշել»: Այնտեղ, որտեղ պետք է, զգուշորեն հակադրվելու են Փաշինյանին, որտեղ պետք չէ` չեն անելու: Ենթադրենք, երբ Փաշինյանը հայտարարի, որ Երևանում «կարմիր գծերի» վրա կայանելու համար վճարը վերացվելու է, «Ծառուկյան» դաշինքն ասելու է, որ դա իրենց ծրագրային դիրքորոշումն էր դեռևս 2014 թվականից: Դաշնակցությունը հայտարարելու է, որ Ղարաբաղի ընդգրկումն Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում, ՀՅԴ-ի քաղաքական ծրագրի հիմնարար հոդվածներից էր:

Քաղաքագիտությունում կա «նավակ ճոճելու» հասկացություն: Պայմանականորեն ասած` նավակում Փաշինյանն է, նրանից տարբեր կողմերում` «Ծառուկյան» դաշինքը և Դաշնակցությունը: Բայց, պատկերավոր ասած, ամենամեծ վտանգն այն է, որ նավակը չշրջվի:

 Պետք է հասկանալ նաև, որ այժմ որքան քիչ հաջողվի անել Փաշինյանին, այնքան բարձր կլինեն մյուս կուսակցությունների վարկանիշն ու հնարավորությունները:

Загружается новость ... "Право"

Հանրապետականներն էլ են հասկանում, որ պետք է «կռվեն» քաղաքական դաշտում, որ պահպանեն իրենց ներկայությունը խորհրդարանում`հինգ տարի անց իշխանության վերադառնալու նշանակետով:

Նովոստի-Արմենիա. Դուք նշել եք, որ հանրապետականները կկարողանան կենտրոնանալ մի քանի քաղաքական կուսակցության վրա: Սակայն այդ դեպքում ո՞վ կկարողանա դառնալ այն իրատեսական առաջնորդը, ով կտանի իր հետևից:

Ա. Աբովյան. Այդ հարցում մեծ հնարավորություններ ունի Վիգեն Սարգսյանը: Նա բավականին ուժեղ աջակցություն ունի բնակչության այն հատվածում, որը մտավախությամբ է վերաբերել երկրում վերջին քաղաքական իրադարձություններին: Սարգսյանն այն մարդն է, ով կարող է համակարգային ձևով կառուցել քաղաքական վեկտոր: Փաշինյանը շատ լավ հասկանում է դա, ու հենց դրանից ելնելով կկառուցի իր նախընտրական ծրագիրը:

Նովոստի -Արմենիա. Ի՞նչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը, որպեսզի արդարացնի մարդկանց սպասումները: Ինչպիսի՞ն պետք է լինեն իր քայլերն առաջիկա մեկուկես-երկու ամիսների ընթացքում:

Ա. Աբովյան. Նա իսկապես պետք է կատարի քայլեր, որոնք ցավոտ են լինելու: Իրապես ցավոտ քայլ` տնտեսական բարեփոխումները, ու այդ բարեփոխումների ազդեցությունը մարդիկ միանգամից չեն զգա: Սակայն մարդիկ փոփոխություններ են ուզում միանգամից: Այդ իսկ պատճառով գոյություն ունեն PR նախընտրական քայլերը: Դրանք այն ազդանշանների դերը կխաղան, որոնք ակնհայտ կլինեն իր ընտրական զանգվածի համար: Նման քայլերի շարքում կարող են լինել, օրինակ, աղմկահարույց գործերի դատավարությունները տեսախցիկների առջև, կամ նախկին իշխանությունների ամենախորշելի ներկայացուցիչների ձեռբակալությունները: Ինչպես նաև գյուղատնտեսական վարկերի զրոյացումը, ինչի մասին Փաշինյանը խոսել է արդեն:

Նովոստի -Արմենիա. Ինչպե՞ս եք տեսնում համագործակցությունը Փաշինյանի ու Ծառուկյանի միջև: Կարո՞ղ են նրանց միջև ինչ-որ կոնֆլիկտներ ծագել?

Ա. Աբովյան. Ծառուկյանը միշտ համահունչ է գործում ժողովուրդի պահանջների հետ, ու եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ վերջին իրադարձությունների ժամանակ նա միշտ նշել է, որ աջակցում է համաժողովրդական թեկնածուին: Դա իր գործունեության առաջին ասպեկտն է: Երկրորդ ասպեկտն է, որ յուրաքանչուր կուսակցություն ձգտում է իշխանությանը, և Ծառուկյանի կուսակցությունը բացառություն չէ: Նա կհամագործակցի Փաշինյանի հետ նախընտրական ժամանակաշրջանում` մինչև դա շահավետ լինի: Սակայն ոչ մեկ չի կարող ասել, թե ինչ կլինի արտահերթ ընտրություններից հետո: Դա կապված է շատ գործոններից` Ծառուկյանի ու Փաշինյանի վարկանիշներից, մինչև այն քաղաքական ուժի գործողությունները, որի միջոցով ՀՀԿ-ն կփորձի պահպանել իր դիրքերը քաղաքական դաշտում:

Ինչ վերաբերում է հնարավոր կոնֆլիկտներին, ապա նրանք բացառված են: Ավելի շուտ, կլինի մրցակցություն: Բացի դրանից, եթե մենք խոսում ենք, օրինակ, ապամենաշնորհայնացման մասին, ապա Ծառուկյանը դեմ չէ դրան, քանի որ արդեն երկար տարիներ նա չունի ոչ մի մենաշնորհ ու կապված չէ տնտեսության որևէ ոլորտի հետ, որը կապ ունի պետության հետ: Ապամենաշնորհայնացման ժամանակ նա անմիջական կոնֆլիկտ չի ունենա իշխանության հետ:

Հարկային համակարգի փոփոխությունն ու այդ համակարգի վերափոխումը թափանցիկ և ադեկվատի շահավետ կլինի Ծառուկյանի և շատ այլ գործարարների համար:

Միաժամանակ ուզում եմ նշել, որ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը «ջոքերի» դեր է խաղում ու միշտ կայունացնում է քաղաքական դաշտը:

Հիմա իրավիճակը կանգնել է այն կետում, երբ բոլորը ձգտում են պահպանել իրենց վարկանիշը, ոչ թե կոնֆլիկտների մեջ մտնել: Հիմա կընթանա ընտրազանգվածի համար պայքար, մարդկանց այն հսկայական շերտի համար, որոնք դուրս են եկել փողոց ոչ թե Փաշինյանի համար, այլ Սերժ Սարգսյանի դեմ:

Նովոստի -Արմենիա. Եվ վերջում, ի՞նչ եք կարծում` արդյո՞ք որևէ մեկը կանգնած է երկրում տեղի ունեցածի հետևում, եթե այո, ապա` ով: Միջազգային բոլոր քաղաքական կենտրոնները շատ զգուշավոր էին խոսում հայաստանյան իրադարձությունների մասին, ինչի՞ մասին դա կարող է վկայել:

Ա. Աբովյան. Բազմաթիվ կարծիքներ կան հայկական իրադարձությունների մասին` դավադրություններից սկսած մինչև այն, որ տեղի ունեցածը պատահականություն էր:

Պարզ է այն, որ ոչինչ պատահական չի լինում: Ավելի քան վստահ եմ, որ տեղի ունեցածը ժողովրդի վճռականության արդյունքն է: Սակայն քայլերի տրամաբանություն կա, որը բերել է նրան, որ մարդիկ դուրս են եկել փողոց: Գոյություն ուբի համակարգ ու գործողությունների սխեմա, որը լավ աշխատեց: Տեխնոլոգիապես նա գրագետ էր արված, ու պատահականություն այստեղ լինել չէր կարող:

Այլ հարց է, որ դա կատարվելու համար անհրաժեշտ էր հիմք, ու այդ հիմքն էր ընդհանուր անարդարությունը: Ու հենց դա պետք է լինի վերլուծության ելման կետը: Մեր դեպքում հատկանշական էր այն, որ արյուն չթափվեց: Դա մեր երկրում տեղի ունեցած քաղաքական ճգնաժամի կարևորագույն վերջնակետն էր: Իսկ այն, թե ում կողմից էր այս ամենը կազմակերպված, և ով է այս ամենի հետևում կանգնած` պարզ կդառնա ավելի ուշ:-0-




Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:25
07 Օգոստոսի 2019
Ստամբուլյան կոնվենցիա. հայկական ավանդական արժեքների սպառնալիք և մանիպուլյատիվ հնարք. փորձագետի կարծիքը
Արդարադատության նախարարության օգոստոսի 6-ին տարածած հաղորդագրությամբ հայտնվել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման նպատակահարմարությունը բխում է ՀՀ Սահմանադրությունից։ Այս առնչությամբ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը զրուցել է «Բաբայան Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Արսեն Բաբայանի հետ:
11:06
14 Հունիսի 2019
Փաշինյանը պատասխանել է այն հարցին, թե արդյոք վեթինգը վրեժ էր Քոչարյանի ազատման համար
Միջազգային հանրությունը 100 տոկոսով սատարում է Հայաստանի դատական համակարգի բարեփոխման օրակարգին:
18:33
14 Մարտի 2019
Սրբուկը` ստեղծագործելու, բաղձալի երազանքի և «Եվրատեսիլի» ելույթի մասին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ, ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
Հայաստանը «Եվրատեսիլ 2019»–ում ներկայացնող երգչուհի Սրբուկը բլից հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
12:30
07 Մարտի 2019
«Նոր սերնդի» խոհարարները հայկական խոհանոցն արտերկրում ներկայացնող դեսպաններն են դառնալու
«Երեմյան փրոջեքթս» խոհարարական արվեստի ու հյուրընկալության ակադեմիան դռները կբացի 2019 թվականի գարնանը: Ներկայացնում ենք հարցազրույց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ:
11:11
04 Փետրվարի 2019
Արմինե Ադիբեկյանը` հայերի և ադրբեջանցիների փոխհարաբերությունների մասին. հնարավոր չէ հրամանով արթնանալ առավոտյան և սկսել սիրել միմյանց
Հրապարակվել է ադրբեջանցի լրագրող Գյունել Մովլյութի հարցազրույցը AzeriChild կայքի հեղինակ, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանի հետ։
17:55
10 Հունվարի 2019
Մեցո Իգիթյան. Հայաստանը չի կարող սպասել 2–3 սերունդ` նորարարական բարձր տեխնոլոգիաների երկիր դառնալու համար
Անցած տարին իրավամբ կարելի է անվանել անկախ Հայաստանի պատմության ամենահագեցածներից մեկը։
11:54
28 Հուլիսի 2018
Իսկանդարյան. Քոչարյանի գործով մոտիվացիան մեծ մասամբ քաղաքական է
Վերջին երկու օրը հայկական հասարակության ուշադրությունը սևեռված է վերջին տասնամյակների ամենաաղմկահարույց իրադարձություններից մեկի վրա. մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
13:55
11 Հուլիսի 2018
Մոնակոյում կանցկացվեն Հայաստանի օրեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերին Մոնակոյում կանցկացվեն Հայաստանի օրեր: Միջոցառման մանրամասներին ծանոթանալու համար զրուցեցինք «Armenian Collection» ծրագրի ղեկավար Վրույր Փենեսյանի հետ։
18:09
26 Հունիսի 2018
Հեղափոխական էյֆորիայից հետո Հայաստանում, բացի «տեսարաններից» հաց պետք կլինի տալ. փորձագետ (ՎԻԴԵՈ)
Հայկական «թավշյա հեղափոխության» առանձնահատկությունը, քաղաքական նոր իրականության պայմաններում երկրի զարգացման հեռանկարները հասկանալու համար զրուցել ենք «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանի հետ։
15:14
06 Ապրիլի 2018
Վ. Խոտինենկո. Հայաստանը զարմանալի, հրաշքներով լի երկիր է
Հայաստանից ստացած տպավորությունների, ժամանակակից կինոարդյունաբերության և դրա զարգացման հնարավորությունների մասին խոսել է կինոռեժիսոր, ՌԴ ժողովրդական արտիստ  Վլադիմիր Խոտինենկոն։
17:20
21 Փետրվարի 2018
Miss Supermodel Worldwide-ի հայաստանյան ներկայացուցիչը հաղթելու հնարավորություններ ունի (ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ)
Մարտի 15-ից 23-ը Հնդկաստանի Դելի քաղաքում կանցկացվի Miss Supermodel Worldwide գեղեցկության մրցույթ:
13:23
15 Դեկտեմբերի 2017
Սարյանը շարունակում է լինել Հայաստանի այցեքարտը. տուն–թանգարանի տնօրեն
Երևանի գանձերից մեկը` հռչակավոր նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն–թանգարանը, այս տարի նշում է  իր 50–ամյակը։