Պյատախինը` B2B ծառայությունների մասին. «Beeline–ը լուծում կգտնի բոլորի համար»

13.12.2019, 10:55
Beeline–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը խոսել է կորպորատիվ ծառայությունների մասին և ոչ միայն
Պյատախինը` B2B ծառայությունների մասին. «Beeline–ը լուծում կգտնի բոլորի համար»

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Beeline–ը Հայաստանում խոշորագույն ընկերություններից է և հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը։ Ընկերությունն ակտիվորեն ծառայություններ է մատուցում կորպորատիվ հաճախորդներին` աշխատելով ոչ միայն B2C սեգմենտում, այլև B2B: Հայաստանում Beeline ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում, պատմել է այն մասին, թե ինչ նորամուծություններ է ընկերությունը ներդնում Հայաստանի կորպորատիվ հատվածի համար և ինչ է պատրաստ առաջարկել բիզնեսին տեխնիկական խնդիրների լուծման հարցում։ 

«Նովոստի-Արմենիա». Beeline-ը Հայաստանի խոշորագույն ընկերություններից է և հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը: Ինչպե՞ս է այսօր զարգանում ընկերությունը և ի՞նչ ծառայություններ է առաջարկում հայկական շուկային:

Ա. Պյատախին . «Ամենակարևորը, ինչ այսօր անհրաժեշտ է մեր հաճախորդներին ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում, շարժական և ֆիքսված ինտերնետն է: Այդ ուղղությամբ են կատարվում մեր ամենագլխավոր ներդրումները, և այդ ուղղությամբ ենք մենք մեր հաճախորդներին առաջարկներ անում: Շատ ներդրումներ ենք կատարում մեր պրոդուկտների զարգացման գործում և ավելի հարմարավետ ենք դարձնում դրանք: Ինչպես, օրինակ, Combo հատուկ սակագնային առաջարկների դեպքում, որոնք իրենց մեջ ներառում են և′ բջջային, և′ ֆիքսված կապ: Արդյունքում մեր հաճախորդները շահավետ գնով գնում են միանգամից բոլոր ծառայությունները և ստանում որակյալ սպասարկում: 

Լուրջ ենք վերաբերվում B2B շուկային, քանի որ այն մեր աշխատանքի կարևորագույն մասն է: Պատմականորեն մենք այս շուկայի առաջատարներից մեկն ենք ինչպես ֆիքսված, այնպես էլ շարժական կապով, և ունենալով ամենամեծ մայրուղային ցանցը Հայաստանում ` կարող ենք ծառայություններ մատուցել երկրի տարբեր հատվածներում` կախված հաճախորդի ցանկությունից: 

Շատ հաճախ B2B հաճախորդները բոլոր ծառայությունները գնում են մեզնից: Նրանց համար այդպես հարմար է և շահավետ, նրանց խնդիրներն արագ լուծվում են, և հենց դա է մեր նպատակը։ Մենք միջազգային մեծ խմբի մի մասն ենք, այդ պատճառով, եթե որևէ երկրում կամ մեր խմբում մշակվում են նոր առաջարկներ, նոր գաղափարներ կամ տեխնոլոգիական լուծումներ, ապա մենք փորձում ենք անել նույնը Հայաստանի մեր հաճախորդների համար»:  

«Նովոստի-Արմենիա» . որպես նորարարական ընկերություն` դուք հայաստանյան շուկայում ներկայացնում ենք բավականին նոր լուծումներ: Իսկ կա՞ն ծառայություններ, որոնք առաջինը փորձել են հենց Beeline հայաստանցի հաճախորդները: 

Ա. Պյատախին . «Աշխատում ենք ամենալավը բերել և փորձել այստեղ: Կան բաներ, որոնք հարկավոր չեն մեր կորպորտիվ հաճախորդներին, բայց կան բազմաթիվ ծառայություններ, որոնք Հայաստանում չեն մշակվել, բայց մենք փորձում ենք դրանք տրամադրել տեղական շուկայում: Նույնիսկ եղել են ծառայություններ, որոնց 3–րդ փորձարկողներն աշխարհում եղել են հայ հաճախորդները, օրինակ` LTE 450 ցանցը: Այդ ծառայությունը թույլ է տալիս հաճախորդներին օգտվել համացանցից այնտեղ, որտեղ այն լիովին բացակայում է և մեզնից ստանալ հնարավոր բոլոր ծառայությունները»: 

«Նովոստի–Արմենիա». իսկ այս պահին Beeline–ն ի՞նչ նորարարական լուծումներ ունի, և ի՞նչ է պատրաստում հայ օգտատերերի համար։ 

Ա. Պյատախին. «Մեր B2B հաճախորդներին տրամադրում ենք ծառայությունների ողջ շրջանակը, որը միայն հնարավոր է։ Օրինակ` վիրտուալ հեռախոսագծերի սպասարկման կայան (АТС), երբ հաճախորդը ստիպված չի լինում գնել ու տեղադրել բոլոր այդ «երկաթները», քանի որ նա կարող է ստանալ այդ ծառայությունը մեզ մոտ` հեռախոսահամարներ և ֆիքսված կապի ու ինտերնետի տարաբնույթ ծառայություններ։ Մեր data կենտրոնն ամենահուսալին է, և հաճախ հաճախորդները, որոնց հարկավոր է տվյալների փոխանցման, պահման և պաշտպանության բացարձակ հուսալիություն, օգտվում են մեր կենտրոնից։ Մեր data կենտրոնում առաջարկում ենք colocation ծառայություն, և հաճախորդներն ակտիվորեն օգտվում են դրանից, քանի որ այն ավելի ձեռնտու է և հուսալի, քան նման սարքավորում պահելը։ Նման ամենավերջին լուծումներից մեկը, որը մենք իրագործեցինք մեր գործընկերոջ` mobile ID–ի հետ, թույլ է տալիս հեռախոսի միջոցով քվեարկել, վաճառել բնակարան, ձեռք բերել գործարան։ Դա հետաքրքիր ծառայություն է, որը ոչ բոլոր երկրներում է գործում, իսկ Հայաստանում այն արդեն գործարկվել է։ Մենք այն առաջարկում ենք ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին` տրամադրելով նաև այլ հնարավորություններ, այդ թվում` կապված SMS ծանուցումների և այլ ծառայությունների հետ, որոնք արդեն դարձել են դասական։ 

Մենք այնպես ենք «փաթեթավորում» այդ ծառայությունները, որպեսզի հաճախորդները կարողանան ինքնուրույն օգտվել դրանցից` ինտերֆեյսի միջոցով ընտրելով իրենց հետաքրքրող կամ անհրաժեշտ ցանկացած պարամետրեր։ Փորձում ենք լինել առավելագույնս նորարար, առավելագույնս digital, այդ պատճառով Facebook–ում ունենք հատուկ էջ, որը նախատեսված է հաճախորդների համար։ Այնտեղ նրանք կարող են ծանոթանալ նորություններին, քննադատել կամ գովել մեզ, խնդրել ինչ–որ բանի մասին։ Դա մեզ համար շատ կարևոր է, քանի որ մենք գնում ենք այնտեղ, որտեղ մեր հաճախորդներն են»։

«Նովոստի–Արմենիա». ինչ վերաբերում է data կենտրոնին, արդյո՞ք դա նշանակում է, որ հաճախորդները կարող են բոլոր տվյալները պահել Հայաստանում` միաժամանակ չենթարկելով դրանք որևէ սպառնալիքի և հնարավոր խափանման։ 

Ա. Պյատախին. «Մեր data կենտրոնն առավելագույնս պաշտպանված է ցանկացած անսպասելի իրավիճակներից, այդ թվում` բնական աղետներից։ Բացի այդ, կա նաև ռեզերվային կենտրոն, որտեղ կրկնօրինակվում են բոլոր տվյալները, ինչը թույլ է տալիս ապահովել հաճախորդների տվյալների առավելագույն պաշտպանություն։ Իհարկե, այս ամենն էժան հաճույք չէ, սակայն լինելով խոշոր օպերատոր` մեզ դա հարկավոր է։ Փաստորեն, կորպորատիվ հաճախորդը գտնվում է հուսալի ձեռքերում և առավելագույնս պաշտպանված է»։ 

 - рис.1

«Նովոստի–Արմենիա». իսկ բիզնեսի համար ի՞նչ լուծումներ ունեք։ B2B ծառայությունների ի՞նչ շրջանակ է մատուցում Beeline–ը Հայաստանում։ 

Ա Պյատախին. «Մենք, իհարկե, հասկանում ենք, որ B2B հաճախորդն իրականում B2B է միայն առավոտյան և ցերեկը, իսկ երեկոյան նա նորմալ ու հասարակ B2C հաճախորդ է։ Հասկանալի է, որ անիմաստ ու անհարմար է ունենալ երկու բջջային և երկու հեռախոսահամար, այդ պատճառով մենք ունենք առաջարկությունների շատ լայն և ճկուն շրջանակ, որտեղ հստակ առանձնացված են «անձնականն» ու «կորպորատիվը»։ 

Դրանք ծառայություններ են, որոնք թույլ են տալիս առանձնացնել անձնական և կոմերցիոն ծախսերը, ռոումինգը` հայաստանյան կապի ծառայություններից, ինչպես նաև մի համարը` մյուսներից։ Նրանք, ովքեր գոնե մեկ անգամ առնչվել են ֆինանսական հաշվառման առանձնահատկությունների հետ, հասկանում են, թե որքան կարևոր է հարմարավետ և արագ առանձնացնել անձնականը կորպորատիվից։ Մենք շատ երկար ենք մշակել ու աշխատել այս ծառայության վրա, այն «կենդանի է», հաճախորդները միշտ նոր ցանկություններ են ունենում, որոնք մենք իրագործում ենք։ Ընդհանուր առմամբ սա շատ հետաքրքիր է, և մեր հաճախորդներից շատերն իրենց աշխատակիցների համար օգտվում են անձնականը կորպորատիվից առանձնացնելու ծառայությունից։ 

Այս ամենը նաև թույլ է տալիս խուսափել bill ցնցումներից, չբախվել ամսավճարը վճարելու խնդրի հետ և ստեղծել անգամ սեփական փաթեթները, քանի որ ճկունությունը հաճախորդի գործիքներից է, և եթե նրանք ինչ–որ բան են ուզում, ապա մենք այն կատարում ենք։ Մենք հասկանում ենք, երբ հաճախ անհրաժեշտ է օպտիմալացնել հաճախորդի բյուջեն, և այս հարցում միշտ ընդառաջում ենք` դրսևորելով առավելագույն ճկունություն։ Բացի այդ, շարունակում ենք ակտիվորեն արդիականացնել և կառուցել մեր ցանցը։ Արդեն ավարտվել է Երևանում ֆիքսված ցանցի արդիականացումը, իսկ դա տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրում է, որոնք մենք գիտակցաբար կատարել ենք։ Այդ ներդրումները կատարվել են ոչ միայն հասարակ մարդկանց, այլև փոքր և միջին բիզնեսի համար, դրանք թույլ են տալիս ունենալ ավելի արագ ինտերնետ` շատ ավելի լուրջ ծավալներով, եթե խոսքը կորպորատիվ հաճախորդների մասին է։ 

Մեր ընկերությունը VEON գլոբալ խմբի մասն է, և կան հաճախորդներ, որոնք օգտվում են մեր ծառայություններից ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում և Վրաստանում։ Մենք նրանց լուծումներ ենք առաջարկում VEON ողջ խմբի համար և անհրաժեշտության դեպքում կարող ենք անգամ դուրս գալ այդ լուծումների սահմաններրից։ Մենք գլոբալ և միջազգային ընկերություն ենք ու մեր հաճախորդներին տրամադրում ենք համապատասխան հնարավորություններ։ Կորպորատիվ հաճախորդները, ընդլայնելով իրենց գործունեությունը Հայաստանի սահմաններից դուրս, պետք է վստահ լինեն, որ ապահովված են հուսալի կապով, որ հայկական ընկերությունն այլ երկրում կստանա ճիշտ ծառայություն, և մեզ հետ հարմար է համագործակցել»։    

«Նովոստի–Արմենիա». դուք արդեն խոսեցիք համալիր ծառայությունների տրամադրման մասին, կան նաև «կոնվերգենտ» ծառայություններ, որոնք մատուցում է Beeline–ը։ Կոնվերգենտ ցանցի ի՞նչ առավելություններ կարող եք նշել։ Ծախսերի օպտիմալացման ի՞նչ առավելություններ է այն տալիս կորպորատիվ հաճախորդներին։ 

Ա. Պյատախին. ««Կոնվերգենտ» բառը հաճախ վանում է։ Օրինակ գալիս է հաճախորդն ու ասում. «Ես ուզում եմ սա, սա և սա»։ Իսկ մենք ասում ենք, որ կարող ենք մատուցել այդ ամենը, և եթե հաճախորդը միանգամից ամեն ինչ վերցնի, ապա դա կլինի ավելի էժան, ավելի հուսալի և միասնական հաշվով։ Սա շատ կարևոր է կորպորատիվ հաճախորդի համար, քանի որ բիզնեսը շփվում է մեկ անձի հետ և ստանում շուրջօրյա անհատական սպասարկում իր համար հատկացված անձնական մենեջերի շնորհիվ։ Մենք տրամադրում ենք ծառայությունների ողջ շրջանակը մեկ մարդու կողմից, չէ՞ որ միշտ ավելի հեշտ է, երբ կա մի անձ, ում հետ միշտ կարող ես կապ հաստատել, այդ դեպքում ամեն ինչ ավելի հասկանալի է հաճախորդի համար, քան երբ այդ ծառայությունները բաժանվում են մի քանի տարբեր օպերատորների միջև»։ 

«Նովոստի–Արմենիա». բացի այն, որ բիզնեսը ստանում է համալիր ծառայություններ` ավելի ցածր սակագնով, անձնական մենեջեր, որի հետ կարելի է կապվել օրվա ցանկացած ժամի, կա՞ն այլ առավելություններ սպասարկման տեսանկյունից։ 

Ա. Պյատախին. «Այո, մեզ մոտ գործում է առանձին զանգերի կենտրոն, բոլոր զանգերը սպասարկում են առանձին օպերատորներ, ովքեր պատասխանում են հարցերի։ Մենք պատրաստ ենք խորհրդատվություն տրամադրել հաճախորդներին և օգնել նրանց, որպեսզի չծագեն խնդիրներ, այդ թվում` կապված տեխնիկայի հետ։ Եղել է դեպք, երբ հաճախորդի ընկերությունում վառվել է սարքավորումը, և պետք էր շտապ վերականգնել այն։ Մենք նրա մոտ ուղարկեցինք մեր աշխատակիցներին, ովքեր ընդհանրապես չեն զբաղվել նման հարցերով, սակայն նրանք, մինչև մասնագետների այցը, օգնեցին ժամանակին վերանորոգել սարքավորումը։ 

Մենք պատրաստ ենք կատարել ստանդարտից դուրս գործողություններ, որպեսզի հաճախորդն իրեն լավ զգա։ Այսօր մրցակցությունը բարձր է, և հաճախորդը շատ լուրջ է վերաբերվում սպասարկման որակին, այդ պատճառով մենք միշտ հետևում ենք, որպեսզի նա չհիասթափվի, որպեսզի նրան դուր գա այն, ինչ մենք անում ենք»։ 

 - рис.2

«Նովոստի-Արմենիա». դուք` որպես հեռահաղորդակցական օպերատոր, ոչ միայն ծառայություններ, այլև հատուկ սպասարկում եք մատուցում ձեր հաճախորդներին: Որտե՞ղ կարող են ձեռներեցները ծանոթանալ ձեր B2B ձևաչափով առաջարկներին: Ինչպիսի՞ հավելյալ ծառայություններ և առաջարկներ են գործում, որոնք նախատեսված են Beeline-ի բացառապես կորպորատիվ հաճախորդների համար: 

Ա. Պյատախին. «Մենք փորձում ենք ընդգրկել այն ծառայությունների ամբողջ շրջանակը, որոնք կարող են հետաքրքրել մեր կորպորատիվ հաճախորդներին: Մենք գիտակցաբար մեր B2B գրասենյակը տեղակայել ենք քաղաքի ամենակենտրոնում` Հյուսիսային պողոտայում, որտեղ հաճախորդը, պարզապես այցելելով գրասենյակ, կարող է ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունն ու ծառայությունների ողջ շրջանակը: Ընդ որում, կորպորատիվ ծառայությունների և սակագների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ մեր ցանկացած գրասենյակում, այնտեղ էլ կարելի է տպել հաշիվները, ստանալ sim քարտեր և շատ այլ ծառայություններ: Կարելի է զանգահարել առանձնացված զանգերի կենտրոն ու շատ արագ, առանց հերթի, ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն: 

Բացի այդ, մենք ակտիվորեն օգտագործում ենք սոցիալական ցանցերը. գործարկել ենք Facebook-յան հատուկ էջ կորպորատիվ հաճախորդների համար, որտեղ կարելի է տալ ցանկացած հարց կամ պատվիրել որևէ ծառայություն: Ունենք նաև կայք, որը համարում ենք Հայաստանում լավագույններից մեկը, քանի որ այնտեղ շատ բաներ արված են կորպորատիվ հաճախորդների հարմարություն համար և կարելի է ստանալ շատ տեղեկատվություն: Ունենք սպասարկման համակարգ, որտեղ կորպորատիվ հաճախորդն ինքը կարող է կառավարել իր հաշիվը, միացնել կամ անջատել ծառայությունները, ինչն առավել հարմար է խոշոր կորպորատիվ հաճախորդների դեպքում: 

Մենք դիտարկում ենք Beeline-ի հետ կապվելու ցանկացած հնարավորություն, որը հարմար է հաճախորդին, և եթե նա այցելել է կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված կայք կամ մեր Facebook-յան ցանկացած էջ, մենք անպայման կանենք անհրաժեշտ ամեն ինչ. կպատմենք, ցույց կտանք, մարդ կուղարկենք, այսինքն կփորձենք անել առավելագույնը: Բացի այդ, կան ծառայություններ, որոնք մատուցում ենք առավելագունս արագ և այլ տեխնոլոգիաների օգնությամբ, օրինակ` անլար, քանի դեռ հնարավոր չէ անցկացնել օպտիկամանրաթելայինը: Մենք միշտ ընդառաջում ենք հաճախորդին` ապահովելով անհատական մոտեցում, որպեսզի նա միշտ գոհ մնա: Պետք չէ մոռանալ նաև անձնական մենեջերի մասին, ով օրվա ցանկացած ժամի պատրաստ է լուծել հաճախորդի խնդիրները, քանի որ հասկանում ենք, որ նա կարող է դժվարություններ ունենալ 24 ժամ»:

    - рис.3

«Նովոստի-Արմենիա». Beeline-ը Հայաստանի ֆիքսված կապի խոշորագույն օպերատորներից մեկն է: Սակայն շատերն այսօր շեշտը դնում են բջջային կապի վրա: Ներկայացրեք, խնդրում եմ, ֆիքսված կապի առավելությունները, և ինչ աշխատանքներ է ընկերությունը կատարում դրա արդիականացման համար: 

Ա. Պյատախին. «Որքան էլ արագ և հետաքրքիր զարգանա շարժական կապը, ինչ արագություն էլ այն ունենա, իսկ հիմա արդեն իրականություն են դարձել և′ 100 Մբ/վ–ն, և′ 200 Մբ/վ–ն, սակայն մեծ ծավալի տեղեկատվությունը, բանկերի, պետական կառույցների համար ամենահուսալի ինֆորմացիան, անվտանգության նկատառումներից ելնելով, միևնույնն է պահանջում է ֆիզիկական միացում և ֆիքսված կապ: Մենք տեսնում ենք, որ մեր հաճախորդների մեծամասնության մոտ աճում է ինտերնետի ծավալը, որը նրանք օգտագործում են հենց ֆիզիկական գծով: Իսկ դա նշանակում է, որ ֆիքսված կապը դեռ շատ երկար կյանք ունի: 

Կորպորատիվ հաճախորդների համար կարող են լինել խողովակներ, որոնք կապում են նրանց այստեղ և այլ երկրներում: Մենք մշտապես ընդլայնվում ենք` հաճախորդների պահանջներին համապատասխանելու համար: Լուրջ գումարներ ենք ներդնում մեր մայրուղային ցանցի ընդլայնման մեջ, որը կարելի է համեմատել մայրուղային խողովակի հետ, որը կապում է Հայաստանն արտաքին աշխարհի հետ և թույլ է տալիս շատ ինտերնետ «քաշել»: Տեղադրում ենք ժամանակակից սարքավորումներ, որոնք թույլ են տալիս վերամշակել մեծ ծավալի ինտերնետ, արդիականացնում ենք Հայաստանի քաղաքները կապող ցանցերը, մշտապես ընդլայնում ենք դրանք`դարձնելով ավելի լավ ու հուսալի, և որ ամենակարևորներից է, արդիականացնում ենք ցանցը քաղաքներում: 

Վերջերս ավարտեցինք մեր ֆիքսված կապի արդիականացումը Երևանում: Այն Հայաստանի ամենաժամանակակից ցանցերից մեկն է, որը համապատասխանում է բոլոր միջազգային պահանջներին:Այն թույլ է տալիս մեր հաճախորդնորին ստանալ, առաջին հերթին, հուսալիություն, անհրաժեշտ ծավալներ և այն բոլոր ծառայությունները, որոնց մասին մենք արդեն խոսեցինք: Բացի այդ, կան նաև լրացուցիչ ծառայություններ` VPN: Անհրաժեշտ է բեքափ, մենք այն տրամադրում ենք, անհրաժեշտ են ֆիզիկապես առանձնացված օպտիկամանրաթելային կապուղի (dark fiber)՝ խնդրեմ, եթե անհրաժեշտ է տեղեկատվության պաշտպանություն, մենք ունենք data կենտրոն, որը պաշտպանված է հուսալիության և ապահովության ամենաբարձր ստանդարտներով և այլն: Այսինքն ֆիքսված կապը չափազանց կարևոր է, և մենք տեսնում ենք, որ ֆիքսված կապի պահանջարկն ու զարգացումը Հայաստանում շատ արագ է ընթանում, և նման միտումներ են նկատվում նաև ամբողջ աշխարհում: 

Այսօր աշխարհում ոչ ոք ամբողջությամբ չի հրաժարվում ֆիքսված կապից: Այն շարունակում է ապրել և կարևոր մնալ: Բացի այդ, մենք շարժական կապի միջոցով կորպորատիվ հաճախորդներին տրամադրում ենք տեղակայման հետ կապված ծառայությունների շրջանակ: Դա այն է, երբ մեքենայում տեղադրվում են հատուկ հաղորդիչ սարքեր, որոնք sim քարտի միջոցով որոշում են մեքենաների հոսքի ճիշտ լոգիստիկան, օրինակ, առաքումը ժամանակին ապահովելու համար: 

Դրանք նաև էներգահաշվիչների համակարգեր են, որոնք բոլոր տվյալները փոխանցում են ավտոմատ`առանց մարդու միջամտության։ Տրամադրում ենք նաև բազմաթիվ ծառայություններ, որոնք գործում են շարժական լուծումներով։ Օրինակ, հաճախորդն ունի նոր գրասենյակ, նա նոր է տեղափոխվում, և այնտեղ դեռ չկա ֆիքսված կապ։ Այս դեպքում մենք տրամադրում ենք ժամանակավոր շարժական ծառայություն` մինչև ֆիքսված ցանցի տրամադրումը։ Հաճախորդին դա հարմար է, քանի որ նա օգտվում է իրեն մատուցած ծառայությունից։ Ահա այսպիսի բջջային և ֆիքսված կապի համակցություն է, մենք կարող ենք դա անել և ունենք ռեսուրսներ, դրանք լավագույնն են, որը հնարավոր է տրամադրել կորպորատիվ հաճախորդին։ 

Բացի այդ, ֆիքսված կապը գործում է երկրի ողջ տարածքում, այստեղ խափանման խնդիր չկա։ Ընդհանուր առմամբ կարելի է արձանագրել, որ ժամանակակից տեխնոլոգիաները բավականին առաջընթաց են ապրել, և շարժական կապի անվտանգությունը նույնպես մեծ է։ Մեր ընկերությունը մշտապես աշխատում է անվտանգության խնդիրների վրա, մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր ցանցերը հուսալիորեն պաշտպանված լինեն։ 

Գիտակցաբար կազմակերպում ենք հատուկ միջոցառումներ` մեր և մեր հաճախորդների ռեսուրսների վրա հնարավոր կիբերհարձակումները կանխելու համար։ Ծախսում ենք մեծ միջոցներ և ջանքեր` մեր ցանցի հուսալիությունը ստուգելու, հենց այն «ճեղքերը» որոնելու համար, որոնցից կարող են օգտվել չարագործներն ու փորձել անհանգստացնել մեր հաճախորդներին։ 

Հպարտանում ենք, որ մեր հին, բարի, ֆիքսված պղնձե ցանցն աշխատում է անգամ այն ժամանակ, երբ էլեկտրաէներգիայի խափանման խնդիրներ են առաջանում։ Այն շատ հուսալի է և մինչ այսօր պահանջված է շատ քաղաքներում և Երևանում։ Այն ժամանակակից ցանց է` ժամանակով ստուգված հուսալիության բարձր մակարդակով, և մենք ունենք ամեն ինչ, որպեսզի մեր հաճախորդն ապահով լինի մեզ հետ»։ 

«Նովոստի-Արմենիա» . ի՞նչ նոր լուծումներ եք պատրաստ առաջարկել ձեր կորպորատիվ հաճախորդներին։  

Ա.Պյատախին. «Մենք միշտ փորձում ենք հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ մեր հաճախորդների բիզնեսին, և մատուցել նրանց այդ ծառայությունները: Ցանկանում ենք զարգանալ, առաջ շարժվել, առաջարկել համալիր լուծումներ, որոնք հետաքրքիր և օտակար կլինեն հաճախորդներին: Օրինակ, եթե անհրաժեշտ է տեսահսկում, իսկ մենք չունենք տեսախցիկներ, ապա կփորձենք այնպես անել, որ հաճախորդն այդ ծառայությունը ստանա: Հետագայում նախատեսվում է ընդլայնել Beeline–ի մատուցած ծառայությունների շրջանակը: Մենք չենք պատրաստվում կանգնել տեղում: Մենք միջազգային ընկերություն ենք և հաճախորդներին տրամադրելու ենք անհրաժեշտ ամենաորակյալ ծառայությունները, որոնք համապատասխանում են միջազգային բարձր մակարդակին»։–0–