Դիշդիշյանը երազում է ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին և հուսով է «Օսկար» ստանալ «Երկրաշարժ» ֆիլմի համար
27.06.2016,
15:35
Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է իր երազանքի մասին։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանաբնակ հայ հայտնի պրոդյուսեր, «Mars media entertainment» ընկերության ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմել է, որ երազում է կինո նկարահանել մեծանուն դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի մասին։ Դիշդիշյանը նաև գնահատել է իր նոր «Երկրաշարժ» ֆիլմի շանսերը «Օսկար» ստանալու հարցում և խոսել է այն մասին, թե ինչու է հեռացել իր կողմից ստեղծված «Central Partnership» ընկերությունից։
– Ձեր ստեղծած «Երկրաշարժ» ֆիլմը պատրաստում են առաջադրել «Օսկարի»։ Ֆիլմի ձևաչափը համապատասխանու՞մ է կինոմրցանակի ոգուն, և կա՞ն, արդյոք, հաղթելու շանսեր։
– Մայիսի 31–ին Երևանում մենք ցուցադրեցինք ֆիլմը Օսկարի կոմիտեին` հուսալով, որ նրանք կաջակցեն ֆիլմին, և այն կառաջադրվի Հայաստանի կողմից։ Բայց դեռ վաղ է այդ մասին խոսել. առջևում դեռ չորս ամիս կա: Կարծում եմ` այո, շանսեր կան:
- Ո՞րն է այս չափազանց հուզիչ ֆիլմի հիմնական մեսիջը:
- Ցանկանում էի պատմել շուրջ 30 տարի առաջ երկրում տեղի ունեցած իրական պատմության մասին, ներկայացնել այն մարդկային ճակատագրերի միջոցով: Կարծում եմ` հաջողվել է:
Համացանցում հայտնվել է Սպիտակի երկրաշարժի մասին պատմող «Երկրաշարժ» ռուսական ֆիլմի թիզերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)>>

«Երկրաշարժը» վարձույթում կհայտնվի 2016 թ.–ի դեկտեմբերի 1–ին։ Ֆիլմը ներառվել է 2016 թ.–ի ամենասպասված ռուսական ֆիլմերի քսանյակում` ըստ Proficinema–ի։ «Mars media entertainment» ընկերության նախագիծը պատմում է Հայաստանում 1988 թ.–ի դեկտեմբերին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին մասին։ Մոտ 7 բալ հզորությամբ ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժել են ավելի քան 300 բնակավայրեր, իսկ երկրաշարժի էպիկենտրոնում հայտնված Սպիտակ քաղաքը հիմնովին ավերվել է։ Աղետի հետևանքով զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, մոտ 500 հազարն անօթևան է մնացել։
- Դուք ստեղծել եք լայն վարձույթի գրեթե 50 լիամետրաժ ֆիլմեր, 72 հեռուստատեսային բազմասերիանոց ֆիլմեր, արժանացել եք բազմաթիվ մրցանակների: Ձեր կարծիքով, հասե՞լ եք այն ամենին, ինչ ցանկանում էիք, թե՞ դեռ չիրականացած երազանք ունեք:
- Դեռ շատ բան ունեմ անելու: Օրինակ, ուզում եմ իմ նոր ընկերությունը դարձնել առաջատար: Ունեմ նաև տարբեր ծրագրերի հետ կապված ստեղծագործական հավակնություններ, ուզում եմ հայտնվել «Օսկարի» ցուցակում, մասնակցել Կաննի փառատոնին:
- Գաղափար կա՞ Հայաստանում նկարահանել ֆիլմ` միայն հայ դերասանների մասնակցությամբ։
-Կա: Երազում եմ ֆիլմ նկարահանել Ֆրունզիկ Մկրտչյանի մասին: Մենք շփվում ենք Ֆրունզիկի ազգականի հետ: Արդեն ունենք Անուշ Վարդանյանի կողմից գրված սցենարի առաջին տարբերակը, որն ինձ շատ է դուր գալիս: Սակայն առջևում դեռ երկար ճանապարհ կա:

Ավելի վաղ պրոդյուսերը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ Գյումրիում իր մոտ միտք է ծագել ֆիլմ նկարահանել ժողովրդի սերը վայելող, հանճարեղ Ֆրունզիկ Մկրտչյանի մասին:
«Ով, եթե ոչ նա է արժանի դրան: Կանենք», - գրել է Դիշդիշյանը։
– Կա՞ պատկերացում այն մասին, թե ով կարող է մարմնավորել Ֆրունզիկի կերպարը։
– Դեռ ոչ։
– Ֆրունզիկ Մկրտչյանին հիմա ընդունված է ներկայացնել որպես տխուր մարդ` ողբերգական ճակատագրով։ Միաժամանակ, նրա կինն ինքնակենսագրական գիրք–ալբոմում ներկայացրել է Ֆրունզիկին ամբողջովին այլ տեսանկյունից` որպես կենսուրախ, սրտակեր մարդու։ Ինչպե՞ս եք նրան տեսնում ֆիլմում։
– Ուզում եմ նրան ներկայացնել այնպիսին, ինչպիսին նա եղել է։ Ինձ թվում է` երկրորդ տարբերակն ավելի մոտ է իրականությանը։ Սխալ է նրան դարձնել զուտ ողբերգական կերպար։

– «Կարամազով եղբայրները» ձեր նոր կինանախագծում նախատեսվում է, որ եղբայրների հոր կերպարը կմարմնավորի Ժեռար Դեպարդիեն։ Ձեզ համար տարօրինա՞կ չէ, որ ֆրանսիացի դերասանը պետք է մարմնավորի նման տիպիկ ռուս կերպարը։
– Այսօր սահմաններն ընդլայնվում են։ Համացանցը հաղթում է բոլորին։ Ինչու՞ ոչ, արժե փորձել ստեղծել նման հոգեբանական դրամա, որտեղ նա կմարմնավորի հոր կերպարը։ Ցանկանում ենք միջազգային քասթինգ կազմակերպել, որին կմասնակցեն դերասաններ` Ֆրանսիայից, ԱՄՆ–ից, Ռուսաստանից։
– Իսկ Հայաստանի՞ց
– Ցավոք, ոչ։ Որդիների կերպարները մարմնավորելու համար քննարկվում են Վենսան Կասելի, Եվգենի Միրոնովի թեկնածությունները։
– Դուք կարծում եք, որ հայ դերասաններից ոչ ոք չի՞ կարող քննարկվել որպես հնարավոր թեկնածու։
– Քանի որ նախագիծը ղեկավարում է ֆրանսիական կողմը, նրանք են թելադրում, թե օտար դերասաններից ում կցանկանան տեսնել նախագծում։ Ցավոք, հայ դերասաններն այդքան ճանաչված չեն, որպեսզի նրանց առաջարկեն մասնակցել միջազգային նախագծերում։
– Դուք ավարտել եք Երևանի ճարտարագիտական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը և դարձել ամենահաջողված հեռուստատեսային և կինոպրոդյուսերներից մեկը։ Կարելի՞ է, արդյոք, ասել, որ Երևան պոլիտեխնիկը պատրաստում է ունիվերսալ մասնագետների, թե՞ ձեր մասնագիտության համար հատուկ կրթություն հարկավոր չէ։
– Ամեն ինչ պատահական ստացվեց։ Ես հայտնվեցի կինոյում` լինելով ճարտարապետ–շինարար։ Շատ ուրախ եմ և շատ եմ սիրում իմ գործը։ Մասնագիտությունս ևս որոշ չափով օգնում է։ Իմ զբաղմունքը գտնվում է բիզնեսի և արվեստի սահմանագծին։ Ճարտարապետ–շինարարի մասնագիտությունն օգնում է տեսնել մեդալի երկու կողմերը։

– Պատմեք, խնդրում եմ, թե կոնկրետ ո՞ր «դեպքը» բերեց Ձեզ կինո։
– Ընկերներիս հետ բիզնեսով էինք զբաղվում, և ինձ ընդհանրապես դուր չէր գալիս մեր զբաղմունքը։ 25 տարի առաջ «Նեդելյա» թերթում կարդացի «Դալլաս» սերիալի մասին, որը գնել են աշխարհի 120 երկրներ։ Այդ ցուցակում Ռուսաստանը բացակայում էր, և ես որոշեցի դա ուղղել։ Գնեցի այն և նկարահանեցի ռուսական նմանակը, որը բաղկացած էր 350 սերիաներից, որը հայտնվեց վարձույթում նույն անվանումով։
– 1996 թ.–ին Դուք հիմնադրել և գլխավորել եք «Central Partnership» ընկերությունը, որն իրականացնում էր մի շարք հաջող նախագծեր։ Ինչու՞ հեռացաք ընկերությունից և ստեղծեցիք նոր «Mars media entertainment»–ը։
– Ես չեմ հեռացել, ինձնից հեռացան բաժնետերերի հետ կոնֆլիկտի պատճառով։ Երեք տարի պատերազմեցի սեփական բաժնետոմսերի 28 տոկոսի համար։ Հեռանալով` պարզապես բացեցի սեփական ընկերությունը։ Մյուս կողմից, այս ամենը տեղի ունեցավ շատ ժամանակին, քանի որ «Central Partnership»–ում ինձ այնքան էլ հետաքրքիր չէր։ Երբ բացեցի նոր ընկերություն, կարծես, վերածնվեցի։
– Հաջողություն Ձեզ և ստեղծագործական նորանոր հաջողություններ։–0–