Ոստիկանության նախկին պաշտոնյան 46 միլիոն դրամից ավելի գումար է յուրացրել (ՎԻԴԵՈ)
13.02.2020,
21:19
Ոստիկանության նախկին պաշտոնյան, որը ներկայումս աշխատում է ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչությանում, 46 միլիոն դրամից ավելի գումար է յուրացրել․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․ /Նովոստի-Արմենիա/․ Ոստիկանության նախկին պաշտոնյան, որը ներկայումս աշխատում է ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչությանում, յուրացրել է 46 միլիոն դրամից ավելի գումար։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ ոստիկանության՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նյութերի նախապատրաստման շրջանակներում ձեռնարկված հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել ոստիկանության ՊՊԳՎ Արմավիրի պահպանության բաժանմունքի նախկին պետ, պաշտոնաթող գնդապետի ապօրինությունների վերաբերյալ, որը ներկայումս աշխատում է ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչությանում։
Մասնավորապես պարզվել է, որ 2013-ից 2018 թվականների ընթացքում նա տարբեր տնտեսվարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց հետ կնքած օբյեկտների պահպանության իրականացման վերաբերյալ պայմանագրերի շրջանակներում մի շարք պատվիրատուների հետ ձեռք է բերել բանավոր պայմանավորվածություն և ենթականերից մեկին հանձնարարել տնտեսվարողներից գանձել կանխիկ գումար։ Բացի այդ, ստորաբաժանման հաշվապահին հրահանգել է հաշվետվություններում կեղծ տեղեկություններ մտցնել և կազմել կեղծ փաստաթղթեր։ Այս ապօրինությունների հետևանքով յուրացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 46 միլիոն 455 հազար դրամ։
«Արմավիրի պահպանության բաժանմունքի նախկին պետը բերման է ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն և ձերբակալվել։ Հարուցված քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-