Որպես անհետ կորած որոնվող 14–ամյա պատանին հայտնաբերվել է
10.06.2025,
11:15
Որպես անհետ կորած որոնվող 14–ամյա պատանին մեկ օր անց հայտնաբերվել է
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Որպես անհետ կորած որոնվող 14–ամյա Հայկազ Առաքելյանը հայտնաբերվել է։
Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանությունը, հունիսի 6-ին հաղորդվել էր 14-ամյա Հայկազ Առաքելյանի անհետ կորելու մասին։
«Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 7-ին նա հայտնաբերվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

