Որպես անհետ կորած որոնվող 13–ամյա տղան 3 ժամ անց հայտնաբերվել է

17.06.2025, 12:47
Մայրը զանգել է ոստիկանություն ու հայտնել, որ շուրջ 2 ժամ է տեղեկություն չունի 13–ամյա որդուց
Որպես անհետ կորած որոնվող 13–ամյա տղան 3 ժամ անց հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունիսի 13-ին՝ ժամը 16․43-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ ժամը 14․00-ի սահմաններում 13-ամյա տղան դուրս է եկել Վանաձորի ավտոկայանից և նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Տարոնի և Բազումի բաժինների համայնքային ոստիկանների, Լոռու մարզի գումարտակի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ ժամը 17․20-ին, Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի վերջնամասում 13-ամյա պատանին հայտնաբերվել ու ներկայացվել է Տարոնի բաժին, ապա հանձնվել ծնողին։

Կազմված փաստատղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: