Rio Mall–ում հրդեհ է բռնկվել

09.05.2025, 17:06
Հրդեհ՝ Rio Mall–ում․ դեպքի վայրում է 6 մարտական հաշվարկ
Rio Mall–ում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 9-ին, ժամը 16։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է օդափոխման համակարգի հատվածի արտաքին երեսպատումը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։47-ին։