Քրեական գործ է հարուցվել փողոցում կնոջը ծեծելու առիթով
29.11.2016,
11:24
Դատախազը քրեական գործ է հարուցել «Երևանի փողոցներից մեկում «Ջունգլ»-ը ծեծի է ենթարկել կնոջը» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ:
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Դատախազը քրեական գործ է հարուցել «Երևանի փողոցներից մեկում «Ջունգլ»-ը ծեծի է ենթարկել կնոջը» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ, հայտնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
ՀՀ ոստիկանությունում նախապատրաստված նյութերի և քաղաքացի Հ.Մ.-ի հաղորդման ուսումնասիրության արդյունքում, հսկողություն իրականացնող դատախազը, առերևույթ հայտնաբերելով ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու հիմքերը, նոյեմբերի 28–ին ՀՀ քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածով դատախազը հարուցել է քրեական գործ:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
«Ջունգլ» մականվամբ հայտնի Գևորգ Սարգսյանը դեպքից հետո` շաբաթ օրը լուսադեմին, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք` կտրած-ծակած վերքերով:
Այս մասին հայտնել է բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Կարապետյանը, ավելացնելով, որ իրավապահ մարմիններն իրազեկվել են։
Բժշկի փոխանցմամբ, Սարգսյանը վիրահատվել է, նրա վիճակը կայուն է։
Դեպքի հանգամանքները պարզվում են: -0-