Կորած 14-ամյա Հայկը նկատվել է Աբովյանում. որոնումները վերսկսվել են
22.06.2018,
23:52
Ուրբաթ` հունիսի 22-ին, ժամը 21:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ կորած երեխան նկատվել է Կոտայքի մարզում:

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ` հունիսի 22-ին, ժամը 21:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ կորած երեխան նկատվել է Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, երեխային նկատել են Աբովյան քաղաքի նախկին կինոյի տան մոտակայքում: Նշված հասցե է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ որոնողական աշխատանքներում ներգրավված են եղել բազմաթիվ կամավորներ, Արարատի մարզի Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ոստիկանության աշխատակիցներ:
Որոնումներն ավարտվել են անարդյունք: -0-