Խոշոր ավտովթար՝ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ․ վարորդը, բժիշկն ու բուժքույրը հոսպիտալացվել են

14.05.2025, 16:08
4 մարդ հոսպիտալացվել է․ խոշոր ավտովթար՝ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ
Խոշոր ավտովթար՝ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ․ վարորդը, բժիշկն ու բուժքույրը հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր` մայիսի 14-ին, շտապօգնության մեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 13:50-ի սահմաններում Իջևան-Բերդ ավտոճանապարհի Բերդ քաղաքի սկզբնամասում բախվել են շտապօգնության և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 4 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Կայքի տեղեկություններով` շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է Արծվաբերդի առողջության կենտրոնի հաշվեկշռում:

Վիրավորներից 3-ը շտապօգնության վարորդն է, բժիշկն ու բուժքույրը, իսկ 4-րդը` «Nissan»-ի վարորդը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։