Խոշոր ավտովթար Իրանում` ավտոբուսի մասնակցությամբ. զոհերի թիվը հասնում է 20-ի

09.01.2020, 19:05
Խոշոր ավտովթար Իրանում` ավտոբուսի մասնակցությամբ. զոհերի թիվը հասնում է 20-ի
Խոշոր ավտովթար Իրանում` ավտոբուսի մասնակցությամբ. զոհերի թիվը հասնում է 20-ի

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Այսօր Իրանում խոշոր ավտոտրանսպորտային պատահար է գրանցվել ավտոբուսի մասնակցությամբ: Ավտոբուսն ուղևորվում էր Թեհրանից Գոմբեդե Կավուս:

 ԶԼՄ-ների հաղորդմամբ, մահացել է նվազագույնը 20 մարդ, իսկ տուժածների թիվը 24-ն է:

«Հայեր և ՀՀ քաղաքացիներ տուժածների և զոհերի թվում չկան»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:-0-