Հրազդանում քառօրյա որոնումներից հետո հայտնաբերվել է ջրամբարում ջրահեղձ եղած քաղաքացու մարմինը
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 11-ին, ժամը 10։48-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղբյուրակ ջրամբարի տարածքում քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությւոնը։
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ ոստիկանական և փրկարարական ուժեր։
Քառօրյա որոնողական աշխատանքների արդյունքում մարտի 14-ին, ժամը 12։40-ին ջրափրկարարները ջրամբարում հայտնաբերել են քաղաքացու դին։ Կատարվում է նախաքննություն։
Նշենք, որ Աղբյուրակը գտնվում է Հրազդանում։ Shamshyan.com–ը հայտնել էր, որ մարտի 11–ից փրկարարներն ու ջրասուզակները որոնում են Կոտայքի մարզի բնակիչ 72-ամյա Ամալյա Ս․–ին, ում գլխարկը հայտնաբերվել էր ջրամբարի ափին։

