Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 81–ամյա կնոջ դին

24.11.2025, 11:52
Արմավիրի մարզում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 81–ամյա կնոջ դին
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 81–ամյա կնոջ դին

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Արմավիրի մարզում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 81–ամյա կնոջ դին։

Նոյեմբերի 17-ին հաղորդվել էր 1944 թվականին ծնված Նինա Մարտիրոսովայի անհետ կորելու մասին, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում նոյեմբերի 21-ին Լուկաշին-Նորավան ճանապարհի դաշտամիջյան հատվածում՝ մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող առվատարում, հայտնաբերվել է նրա դիակը՝ առանց բռնության հետքերի։

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: