Երևանում հրազենային վնասվածքով 13–ամյա երեխա է հոսպիտալացվել
13.03.2025,
14:16
13–ամյա երեխան հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վիրավորումով

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 20:30-ի սահմաններում «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել տղա երեխա։
Երեխան 13 տարեկան է, ով հիվանդանոց է բերվել ձախ սրունքի հրազենային վնասումով։ Նա վիրահատվել է։
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, պարզվում է երեխայի ինքնությունը ու որտեղ, ինչ հանգամանքներում է վնասվածքը ստացել։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։