Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 8 ավտոմեքենա. կա տուժած

09.02.2026, 16:07
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 8 ավտոմեքենա. կա տուժած

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Փետրվարի 9-ին, ժամը 11։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մաստարա բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83-րդ կմ-ին բախվել են «VAZ-2107», «Ford Transit», «Suzuki», «Mitsubishi», «Toyota», «Land Rover» մակնիշների և երկու «KrAZ» մակնիշի ավտոմեքենաներ․ կա տուժած։  

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։    Փրկարարները հոսանքազրկել են «Land Rover» մակնիշի ավտոմեքենան։