Դի է հայտնաբերվել «Ռոսիա» կինոթատրոնի մոտ գտնվող բարձրահարկ շենքի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ մայիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com–ի հաղորդմաբմ, ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ագաթանգեղոս 7 շենքի փողոցային հատվածում դի կա:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը կլինի 17-25 տարեկան:
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար թե անզգուշաբար վայր ընկնելու հետևանք՝ պարզվում է:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է մահացածի ինքնությունը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։