Դաժան ծեծի ենթարկված 1-ամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվել

21.03.2026, 19:09
«Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացել է խորթ մոր կողմից դաժան ծեծի ենթարկված 1-ամյա փոքրիկը
Դաժան ծեծի ենթարկված 1-ամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվել

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Դաժան ծեծի ենթարկված 1-ամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։

Ինչպես տեղեկացնում է Առաջին լրատվականը, «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացել է խորթ մոր կողմից դաժան ծեծի ենթարկված մեկամյա փոքրիկը:

Հիշեցնենք, որ 1–ամյա Ալեքսանը ծանր վիճակում, կլինիկական մահ ախտորոշմամբ, տեղափոխվել է «Արաբկիր» ԲԿ։ Նախնական տվյալներով՝ նա մոր բացակայության ընթացքում ենթարկվել է դաժան ծեծի։ Երեխան որոշ ժամանակ բնակվել է հոր և նրա երկրորդ կնոջ հետ։ Երեխայի մայրը հայտնել է, որ երեխային մի քանի օրով թողել է նրա հոր և հոր երկրորդ կնոջ տանը։ Նրա խոսքով՝ նախկին ամուսնու ընտանիքի հետ լավ հարաբերություններ է ունեցել և կարծում էր, որ երեխան այնտեղ ապահով կլինի։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի հատկանիշներով։ Ձերբակալվել է երեխայի հոր երկրորդ կինը։