«Դալմա Մոլի» այցելուները զանգվածաբար լքել են շենքը Երևանում սպասվող երկրաշարժի մասին տարածվող լուրերի ֆոնին. ԱԻՆ-ը պարզաբանում է

09.01.2020, 20:29

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ԱԻՆ-ը պարզաբանում է Երևանում իբր սպասվող երկրաշարժի մասին տեղեկությունները:

Քիչ առաջ ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, որ «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի այցելուները, համացանցից տեղեկանալով սպասվող ուժեղ երկրաշարժի մասին, զանգվածաբար լքել են շենքը:

Երկրաշարժի մասին տարածված տեղեկություններին արձագանքել է ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը` հերքելով ուժեղ երկրաշարժի մասին լուրերը:

«Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում լուրեր են շրջանառվում, իբր Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մասնավորապես Երևան քաղաքում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ ընթացիկ սեյսմիկ իրավիճակը Հանրապետությունում վերահսկվում է ծառայության կողմից, ուստի ոչ մի հիմք չկա խուճապի»,- նշվում է տարածված հաղոդարգրության մեջ:

ԱԻՆ-ը հորդորում է հայաստանցիներին հետևել միայն պաշտոնական հաղորդագրությունների: -0-