Առանձնապես խոշոր չափերով ափիոնի հայտնաբերում Սյունիքում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը (ՎԻԴԵՈ)

18.09.2025, 09:46
Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվեց հոգեմետ 28 հաբ․ ՎԻԴԵՈ
Առանձնապես խոշոր չափերով ափիոնի հայտնաբերում Սյունիքում. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները հերթական տեղեկությունն օրերս իրացրին Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի գործընկերների հետ, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Արդյունքում ձերբակալվեց Սիսիան քաղաքի բնակիչ 52-ամյա տղամարդ: Նրա վարած «Նիսան»-ը տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։

Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվեց հոգեմետ 28 հաբ:

Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում 52-ամյա տղամարդու տան զննությամբ հայտնաբերվեց ափիոնի նմանվող զանգվածով ապակե տարա:

Արդեն հաջորդ օրը զննվեց նաև տղամարդու ավտոմեքենան: Հայտնաբերված պոլիէթիլենային տոպրակ 350 գրամից ավելի ափիոնանման զանգվածով:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներն էլ՝ շարունակվում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: