575.95
6.49
484.93
+22
Եղանակը Երևանում
Հայ

ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովիկը» կալանավորվել է

16:26
10 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով օրենքով թույլատրելի սահմաններում հանրությանը տեղեկատվություն տրամադրելու աշխատելաոճին, տեղեկացնում է, որ դեռևս 2018 թվականին հաղորդագրություն էր տարածվել ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի կողմից հանցավոր համագործակցությանը մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կազմակերպված խմբի կազմում ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամների նկատմամբ կատարված ավազակությանը, խմբի կազմում, մասնակցելու և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու և պահելու վերաբերյալ, որի համար վերջինս ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավվել էր որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

ԱԱԾ հաղորդագրության համաձայն, ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ՀՀ ոստիկանության և ՌԴ իրավապահ մարմինների սերտ համագործակցության արդյունքում հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը 2019 նոյեմբերի 22-ին հայտնաբերվել է ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում և վերցվել է արգելանքի, որից հետո ՀՀ գլխավոր դատախազության միջոցով նախաձեռնվել է վերջինիս հանձնման գործընթացը, իսկ 2020 թվականի օգոստոսի 6-ին նա հանձնվել է ՀՀ իրավապահներին:

«Օրենքի խստիվ պահպանմամբ վարույթն իրականացնող մարմինն ապահովել է մեղադրյալ Լևոն Սարգսյանի պաշտպանության իրավունքը և նրա ներկայությամբ կալանավորման հարցը կրկնակի քննարկելու միջնորդությամբ դիմել է Դատարան և արդյունքում Դատարանի կողմից վերահաստատվել է Լևոն Սարգսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը և Լևոն Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և անհետաձգելի քննչական գործողություններ՝ գործի համար կարևորագույն նշանակություն ունեցող մյուս հանգամանքները, ինչպես նաև հանցավոր արարքի կատարմանն առնչակից այլ անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ուղեկցությամբ Մոսկվա-Երևան չվերթով Հայաստանտեղափոխվեց 52-ամյա Լևոն Սարգսյանը։-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:29
16 Սեպտեմբերի 2020
Հայտնի են հակառակորդի կրակոցից զոհված ՊՆ պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները
Հայտնի են հակառակորդի կրակոցից զոհված ՊՆ պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները
16:03
16 Սեպտեմբերի 2020
Ողբերգական դեպք Սևանում. ՊՆ 32–ամյա զինծառայող Նունե Ավետիսյանը Mercedes–ով ընկել լիճն ու տեղում մահացել
Ողբերգական դեպք Սևանում. ՊՆ 32–ամյա զինծառայող Նունե Ավետիսյանը Mercedes–ով ընկել լիճն ու տեղում մահացել
15:35
16 Սեպտեմբերի 2020
50–ամյա երևանցին առևանգված Ford–ով հանդերձ բերման ենթարկվեց ոստիկանություն (ՎԻԴԵՈ)
50–ամյա երևանցին առևանգված Ford–ով հանդերձ բերման ենթարկվեց ոստիկանություն. ՎԻԴԵՈ
12:00
16 Սեպտեմբերի 2020
76–ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
Որպես անհետ կորած որոնվում է 76–ամյա Աիդա Ջրբաշյանը
11:37
16 Սեպտեմբերի 2020
Արարատի մարզի գյուղերից մեկի տան տանիքում տղամարդու դի է հայտնաբերվել
Արարատի մարզի գյուղերից մեկի տան տանիքում տղամարդու դի է հայտնաբերվել
17:38
15 Սեպտեմբերի 2020
Ողբերգական դեպք Վայոց Ձորում. հանդամասում հայտնաբերվել է 59–ամյա տղամարդու շանթահարված դի
Ողբերգական դեպք Վայոց Ձորում. հանդամասում հայտնաբերվել է 59–ամյա տղամարդու շանթահարված դի
16:56
15 Սեպտեմբերի 2020
Ծեծելով սպանել է ընկերոջը. հրապարակվել են Գառնիում դաժան սպանության հանգամանքները
Ծեծելով սպանել է ընկերոջը. հրապարակվել  են Գառնիում դաժան սպանության հանգամանքները
16:24
15 Սեպտեմբերի 2020
Ծեծկռտուք ու դանակահարություն Երևանի կենտրոնում. կադրեր դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
Ծեծկռտուք ու դանակահարություն Երևանի կենտրոնում. կադրեր դեպքի վայրից. ՎԻԴԵՈ
15:22
15 Սեպտեմբերի 2020
21-ամյա երիտասարդը ծեծել է և ծանր վնասվածքներ հասցրել համագյուղացիներին բարձր երաժշտության պատճառով
21-ամյա երիտասարդը ծեծել է և ծանր վնասվածքներ հասցրել համագյուղացիներին բարձր երաժշտության պատճառով
20:15
14 Սեպտեմբերի 2020
Խոշոր ավտովթար Շիրակում. բախվել են ՎԱԶ-ն ու բեռնատարը. կա 1 վիրավոր
Խոշոր ավտովթար Շիրակում. բախվել են ՎԱԶ-ն ու բեռնատարը. կա 1 վիրավոր
19:24
14 Սեպտեմբերի 2020
23-ամյա երիտասարդը մեղադրվում է 14-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ. նա կալանավորվել է
23-ամյա երիտասարդը մեղադրվում է 14-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ. նա կալանավորվել է
11:27
14 Սեպտեմբերի 2020
Հրապարակվել են Գյումրու 35–ամյա բնակչի սպանության հանգամանքները
Հրապարակվել են Գյումրու 35–ամյա բնակչի սպանության հանգամանքները