Որպես անհետ կորած որոնվող 35–ամյա Աննա Հայրապետյանը հայտնաբերվել է

07.12.2023, 19:37
Նա դեկտեմբերի 3–ից որոնվում էր որպես անհետ կորած
Որպես անհետ կորած որոնվող 35–ամյա Աննա Հայրապետյանը հայտնաբերվել է
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դեկտեմբերի 3-ից ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 1988 թ. ծնված Աննա Հայրապետյանը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Դեկտեմբերի 6-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արին-Բերդի փողոցի հասցեներից մեկում կին կա: ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող Աննա Հայրապետյանն է:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-