Վիճել են. 25–ամյա երիտասարդը դանակահարել է 41–ամյա տղամարդուն

29.06.2023, 15:06
Արմավիրի մարզում 25–ամյա երիտասարդը դանակահարել է 41–ամյա տղամարդուն
Վիճել են. 25–ամյա երիտասարդը դանակահարել է 41–ամյա տղամարդուն
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 28-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ գոտկային շրջանի և նախաբազկի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է ընդունվել 41-ամյա տղամարդ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները պարզել են, որ ժամը 22.00-ի սահմաններում Արմավիրի մարզի Գայ գյուղի Երևանյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված տղամարդուն դանակահարել էր էջմիածինցի 25-ամյա մի երիտասարդ:

Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը ներկայացել է բաժին և խոստովանել արարքը: Նա ձերբակալվել և ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին:–0–