Հայաստանում Facebook–ի օգտատերը կալանավորվել է՝ ուղիղ եթերով բացառիկ ցինիզմով խուլիգանություն կատարելու համար
09.05.2020,
22:36
Հայաստանում Facebook–ի օգտատերը կալանավորվել է՝ ուղիղ եթերով բացառիկ ցինիզմով խուլիգանություն կատարելու համար

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի./Նովոստի–Արմենիա/. 2020 թ. մայիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքւոմ պարզվել է, որ «Facebook» սոցիալական կայքի «Narek Sargsyan» օգտատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած մի քանի դեպքերի և դրանց մասնակիցների հասցեին, ինչպես նաև անհասցե սոցիալական բաց հարթակում հնչեցվել են սեռական բնույթի հայհոյանքներ, կատարվել լկտի ու վիրավորական արտահայտություններ, դրա ընթացքում տրվել նաև բռնություն գործադրելու սպառնալիքներ, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Загружается новость ... "Лево"
«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2020 թ. մայիսի 8-ին Նարեկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 5-րդ կետով: Վերջինս կալանավորվել է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նախաքննությունը շարունակվում է:–0–