Հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում հրդեհ է բռնկվել

29.06.2021, 10:31
Հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում հրդեհ է բռնկվել
Հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում հրդեհ է բռնկվել
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հունիսի 28-ին, ժամը 17։55-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատամուտ գյուղում այրվում է խոտածածկույթ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի և Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարական խմբերից մեկական մարտական հաշվարկ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում և Սևքար գյուղի արոտավայրերում։

Հրդեհը մեկուսացվել է հունիսի 29-ին, ժամը 05:09-ին, մարվել՝ 05:45-ին: Հայ-Ադրբեջանական սահմանի չեզոք գոտում այրվել է մոտ 400 հա խոտածածկույթ:

Հրշեջ-փրկարարները սահմանել են հերթապահություն մոտ 20 կմ երկայնքով։-0-