Դրախտիկ գյուղի դպրոցում կրակոց է հնչել (ՎԻԴԵՈ)

11.05.2022, 14:51
Դրախտիկ գյուղի դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում կրակոց է հնչել. ՎԻԴԵՈ
Դրախտիկ գյուղի դպրոցում կրակոց է հնչել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 8-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Ճամբարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Դրախտիկ գյուղի 21-ամյա մի բնակիչ իր մոտ պահում է ապօրինի ատրճանակ, որով կրակել է, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Загружается новость ... "Лево"

Ժամը 13.30-ի սահմաններում երիտասարդը հայտնաբերվել է ու բերման է ենթարկվել բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ, նախնական տվյալներով՝ գազային:

«Բերման ենթարկված երիտասարդը խոստովանել է, որ մայիսի 7-ին, ժամը 20-ի սահմաններում, Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում ատրճանակով օդ է կրակել», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:–0–