Արմավիրի մարզում 2 արկ է հայտնաբերվել, սակրավորները պայթեցման եղանակով վնասազերծել են (ՎԻԴԵՈ)

16.04.2020, 10:00
Արմավիրի մարզում 2 արկ է հայտնաբերվել, սակրավորները պայթեցման եղանակով վնասազերծել են. ՎԻԴԵՈ
Արմավիրի մարզում 2 արկ է հայտնաբերվել, սակրավորները պայթեցման եղանակով վնասազերծել են (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 16-ին, ժամը 10:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արտամետ գյուղի հողատարածքներից մեկում արկ է հայտնաբերվել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

«Պարզվել է, որ հայտնաբերվածը զրահաճեղքիչ բեկորային արկ է, որը ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորները տեղում պայթեցման եղանակով վնասազերծել են, այնուհետև տեղեկություն է ստացվել, որ հողամասին հարակից առվում նույնպես հայտնաբերվել է արկ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Պարզվել է, որ հայտնաբերվածը ականանետի արկ է, որը ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորները տեղում պայթեցման եղանակով վնասազերծել են:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:–0–