Աբովյանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)

09.07.2019, 20:52
Քիչ առաջ Աբովյան քաղաքի շենքերից մեկի բնակարանում խոշոր հրդեհ է բռնկվել։
Աբովյանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ Աբովյան քաղաքի շենքերից մեկի բնակարանում խոշոր հրդեհ է բռնկվել։

 - рис.1

Լուսանկարն` Աննա Համբարձումյանի

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հուլիսի 9-ին, ժամը 19:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շենքերից մեկի 9-րդ հարկում այրվում է բնակարան:

 - рис.2

Լուսանկարն` Աննա Համբարձումյանի

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:–0–

Տեսանյութն` Աննա Համբարձումյանի