14-ամյա տղան որոնվում է որպես անհետ կորած
11.06.2018,
13:47
14-ամյա Հայկ Հարությունյանը որոնվում է որպես անհետ կորած։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./Նովոստի–Արմենիա/. 14-ամյա Հայկ Հարությունյանը որոնվում է որպես անհետ կորած, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 14-ամյա Հայկ Հարությունյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին, կամ զանգահարել` 1-02, 010 59-06-25 հեռախոսահամարներով», – նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։–0–