Պարզվել է Սոչիի հրդեհի զոհերի ինքնությունը. նրանցից մեկն 9 տարեկան է

31.07.2018, 11:34
Ադլերում հրդեհի հետևանքով զոհվածների թվում կա 9 տարեկան երեխա:
Պարզվել է Սոչիի հրդեհի զոհերի ինքնությունը. նրանցից մեկն 9 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ադլերում հրդեհի հետևանքով զոհվածների թվում կա 9 տարեկան երեխա, հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Զոհվածների թվում ևս 3-ը ազգությամբ հայ են՝ Բարսեղյան Նաիրա (1992 թ.), Բարսեղյան Եվա (2009 թ.) և Բարսեղյան Աննա (1962 թ.), ինչպես նաև 1 տուժած՝ Բարսեղյան Արթուր (1951 թ.)», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Загружается новость ... "Лево"

Հուլիսի 30-ին, ժամը 11:47-ին ՌԴ ԱՃԿԿ միջազգային համագործակցության գլխավոր մասնագետից տեղեկություն է ստացվել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որ հուլիսի 30-ին ժամը 05:40-ին (Մոսկվայի ժամանակով) Սոչի քաղաքի Ադլերի շրջանի Պրոսվեշչենիա փողոցի թիվ 81 տանը (2 հարկանի, 300 քմ) բռնկված հրդեհի հետևանքով զոհվել են 8, տուժել՝ 11 քաղաքացի: Նախնական տվյալներով զոհերի մեջ կա ՀՀ  քաղաքացի:

«Ժամը 12:04-ին կապ է հաստատվել Կրասնոդարի երկրամասի ՃԿԿ ՕՀ-ի հետ. վերջինս հաղորդել է, որ զոհվածներից մեկը՝ ՀՀ քաղաքացի Նիրվարդ Ստեփանի Հարությունյանն է (ծնված 1950 թ.)», – նշվում է հաղորդագրությունում:-0-