Մեկ մարդ է մահացել ԱԺ պատգամավորին պատկանող ռեստորանում հնչած կրակոցների հետևանքով

06.01.2016, 16:38
Մեկ մարդ մահացել է և ևս մեկը` վիրավորվել ԱԺ պատգամավորին պատկանող ռեստորանում հնչած կրակոցների հետևանքով։
Մեկ մարդ է մահացել ԱԺ պատգամավորին պատկանող ռեստորանում հնչած կրակոցների հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Մեկ մարդ մահացել է և ևս մեկը` վիրավորվել ԱԺ պատգամավորին պատկանող ռեստորանում հնչած կրակոցների հետևանքով։

Ինչպես հաղորդում է shamshyan.com–ը, հունվարի 6–ին ժամը 00։40–ի սահմաններում կրակոցներ են հնչել Երևան–Էջմիածին ավտոճանապարհին գտնվող «Մուսալեռ» ռեստորանային համալիրում։

Հրատարակության տվյալներով` հրազենային վնասվածքների հետևանքով մահացել է Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, 22-ամյա Արամ Կարապետյանը: Իսկ Տարոնիկի գյուղապետ Արմեն Խլղաթյանը ձախ ազդրի շրջանում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 3 պարկուճ և 1 գնդակ:

Հրատարակությունը նաև հայտնում է, որ «Մուսալեռ» ռեստորանային համալիրը պատկանում է ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանին:–0–