ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Երեկ՝ հունվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Загружается новость ... "Лево"
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 20:40-ի սահմաններում Պարույր Սևակ փողոցում՝ Սրտաբանական հիվանդանոցի մոտ, բախվել են թիվ 58 երթուղին սպասարկող Hyundai մակնիշի ավտոբուսը և Toyota մակնիշի ավտոմեքենան, իսկ վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված վայրում:
Ինչպես հայտնում է աղբուրը, վթարի հետևանքով 4 մարդ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։-0-