Երևանում քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել

09.09.2017, 18:08
Երևանում քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել։
Երևանում քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանում քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել։

Загружается новость ... "Лево"

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, սեպտեմբերի 9-ին, ժամը 16:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի 9-րդ շենքի մոտակայքում քաղաքացին սպառնում է ինքնահրկիզվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:–0–