Երևանի փողոցներից մեկում գիշերը քաղաքացի է այրվել

26.05.2016, 11:20
Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 180 շենքի մոտ քաղաքացի է այրվել։
Երևանի փողոցներից մեկում գիշերը քաղաքացի է այրվել

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 180 շենքի մոտ քաղաքացի է այրվել։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ` միջադեպի մասին ահազանգը ստացվել է 00։43–ին։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Բաշինջաղյան փողոցի թիվ 184 շենքի մոտակայքում այրվել է անձը չպարզված քաղաքացի:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով. քաղաքացին տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Հրշեջ-փրկարարները «Սանիթեք» ՍՊԸ-ի աղբամանին հարակից նկատել են այրվող կուտակված աղբ (1 խմ): Հրդեհը մեկուսացրել են ժամը 01.06-ին, մարել՝ 01.10-ին:–0–