Տաշիրում սնկային թունավորումով երեք երեխա է հոսպիտալացվել

30.05.2017, 16:09
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:  
Տաշիրում սնկային թունավորումով երեք երեխա է հոսպիտալացվել
ԵՐԵՎԱՆ, մայիսի 30. /Նովոստի-Արմենիա/. Մայիսի 29-ին ժամը 22.35-ին հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սնկային թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 2004 թ. ծնված Միլենա Խ.-ն, 2006 թ. ծնված Գրիգորի Խ.-ն և 2013 թ. ծնված Սարգիս Խ.-ն: ծ

Загружается новость ... "Лево"

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը ժամը 19.10-ի սահմաններում իրենց տանը սունկ ուտելու հետևանքով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:–0–