Արցախում զինվորական «Վիլիսն» ընկել է ջրամբարը. ժամկետային զինծառայողներ են մահացել

08.05.2017, 21:37
Այսօր՝ մայիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում:
Արցախում զինվորական «Վիլիսն» ընկել է ջրամբարը. ժամկետային զինծառայողներ են մահացել
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ մայիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում:

Դեռևս անհայտ հանգամանքներում Մատաղիսի զորամասի հարևանությամբ գտնվող ջրամբարն է ընկել «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան, հաղորդում է shamshyan.com–ը։

Դժբախտաբար, վարորդն ու 2 ուղևորները ջրահեղձ են եղել:

Ջրահեղծ եղածներից 2-ի դիերը ժամը 20:00-ի դրությամբ դուրս են բերվել, մեկի որոնողական աշխատանքները շարունակվում են:

Կայքի տեղեկություններով՝ ջրահեղծ եղածները ժամկետային զինծառայողներ են: Փորձ է արվում պատկան մարմիններից պարզել ջրահեղձ եղած զինվորների ինքնությունը:–0–