ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին երեկոյան արտակարգ պատահար է տեղի է ունեցել Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, նոյեմբերի 27-ին, ժամը 23:37-ին «911» ծառայությանն ահազանք է ստացվել, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի 1-ին փողոցի թիվ 4 տան դիմաց այրվում է տնակ:
Загружается новость ... "Лево"
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:30-ին, մարվել՝ 04:16-ին:
Ամբողջությամբ այրվել է երկաթյա վագոն-տնակը (մոտ 27 քմ)՝ գույքով:
Հրշեջ-փրկարարները ներսում հայտնաբերել են Գ. Կ.-ի (1963թ.) այրված դին:–0–