Լեհաստանում մահացել է հայազգի աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի./Նովոստի-Արմենիա/. Կյանքի 87-րդ տարում մահացել է ականավոր լեհ կոմպոզիտորներից մեկը, դասական երաժշտության բնագավառում համաշխարհային հեղինակություն, բազում հեղինակավոր մրցանակների դափնեկիր Քշիշտոֆ Պենդերեցկին, հաղորդում է "ТВ.Культура"-ն:
Ապագա կոմպոզիտորը ծնվել է 1933թ.-ի նոյեմբերի 23-ին, Լեհաստանի Դենբիցա քաղաքում։ Նրա տատը՝ Եվգենյա Շիլկիևիչը, եղել է հայուհի, ով նրան մանկության տարիներին հաճախ տարել է հայկական եկեղեցի՝ պատարագի։ Կրակովի կոնսերվատորիան ավարտելուց հետո Քշիշտոֆը նույն հաստատությունում դարձել է դասախոս: Հետագայում դասավանդել է Էսսենի (Գերմանիա) երաժշտական բարձրագույն դպրոցում:
Կոմպոզիտորի առաջին մեծ ելույթը եղել է 1959թ.-ին Վարշավայի աշնանային փառատոնի շրջանակում: Երաժշտին, սակայն, համաշխարհային ճանաչման է արժանացել հաջորդ տարի, երբ հանրությանը ներկայացել է «Ողբ Հիրոսիմայի զոհերի հիշատակին» ստեղծագործության կատարմամբ: -0-