Օգտագործված արհեստական թարթիչներ, բիկինիներ. թուրք կամավորները դժգոհում են Եվրոպայից և ԱՄՆ-ից ստացված մարդասիրական օգնությունից (ՎԻԴԵՈ)

13.02.2023, 21:15
Օգտագործված արհեստական թարթիչներ, բիկինիներ. թուրք կամավորները դժգոհում են Եվրոպայից և ԱՄՆ-ից ստացված մարդասիրական օգնությունից. ՎԻԴԵՈ
Օգտագործված արհեստական թարթիչներ, բիկինիներ. թուրք կամավորները դժգոհում են Եվրոպայից և ԱՄՆ-ից ստացված մարդասիրական օգնությունից (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Թուրք կամավորները դժգոհում են Եվրոպայից և ԱՄՆ-ից ստացված մարդասիրական օգնությունից։

«Մենք, իհարկե, շնորհակալ ենք բոլորից, բայց մաշված ու լվացված ներքնազգեստը, օգտագործված արհեստական թարթիչները, բարձրակրունկ կոշիկները ու բիկինիները ամենևին էլ այն չեն, ինչ մեզ հիմա պետք է», – նշում են կամավորները, հաղորդում է Mash թելեգրամյան ալիքը` հրապարակելով տեսանյութ։

Նրանք այսպես են բացատրել. շատ մարդիկ կան, որ անտարբեր չեն, ամբողջ աշխարհն է օգնում Թուրքիային։ Իսկ այս օգնությունը ստանալը/բաշխելը շատ դժվար է։ Ուստի կամավորները ներկայացրել են ամենաանհրաժեշտ իրերի ցանկը՝ վրաններ, գազայրիչներ, ամենօրյա տաք հագուստ։ Բայց, ինչպես երևում է, թարգմանության դժվարություններ են առաջացել։

ԱՄՆ-ից և Եվրոպայից Իզմիրի տեսակավորման կենտրոն հասած օգնության արկղերը լի են օգտագործված և ոչ ամենաանհրաժեշտ իրերով։ Ժանյակ, վարսահարդարիչ, երեկոյան զգեստներ, կոսմետիկա և այլ իրեր երեկույթների համար։ «Կահրամանմարաշ» տեսակավորման կենտրոնում իրավիճակն էլ ավելի վատ է։ Ասում են, որ այնտեղ ուղարկվելեն իրեր, որոնք ակնհայտորեն աղբարկղում են եղել՝ կեղտոտ և տհաճ հոտով։–0–