Իրանի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի երկրի առաջին փոխնախագահը

20.05.2024, 10:43
Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը, որպես նախագահի պաշտոնակատար, կգլխավորի երեք անձից բաղկացած խորհուրդը
Իրանի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի երկրի առաջին փոխնախագահը
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Համաձայն Իրանի սահմանադրության՝ նախագահի մահվան դեպքում նախագահի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի երկրի առաջին փոխնախագահը։

Reuters գործակալությունը հաղորդում է, որ առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը, որպես նախագահի պաշտոնակատար, կգլխավորի երեք անձից բաղկացած խորհուրդը, որի կազմի մեջ են մտնում նաև Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակը և դատական իշխանության ղեկավարը։ Խորհուրդը պետք է կազմակերպի նախագահական նոր ընտրություններ նախագահի մահվանից հետո 50 օրվա ընթացքում։

Հիշեցնենք, որ նախօրեին Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին, Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին, Թավրիզի իմամ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմը և մի քանի այլ անձինք։