Գազայի հատվածի վրա Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 35 պաղեստինցի
12.05.2021,
13:15
Իսրայելական բանակի գիշերային հարվածների հետևանքով զոհվել է 35 մարդ։ Զոհերի թվում 12 երեխա է և 1 կին

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Գազայի հատվածի վրա Իսրայելի հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 35–ի։ Այս մասին այսօր հայտնել է Al-Mamlaka պաղեստինյան հեռուստաալիքը` ներկայացնելով անկլավի Առողջապահության նախարարության տվյալները, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
Գերատեսչության տվյալներով, իսրայելական բանակի գիշերային հարվածների հետևանքով զոհվել է 3 պաղեստինցի։ Երեքշաբթի սպանվել է 15 մարդ, իսկ երկուշաբթի զոհվել է ընդհանուր առմամբ 35 մարդ։ Զոհերի թվում 12 երեխա է և 1 կին։ Կա 233 տուժած։
Գազայի հատվածում գործող «Աշ–Շիֆաա» բժշկական համալիրի տնօրեն Մուհամմեդ Աբու Սելիմի խոսքով, նրանց մոտ ընդունվել է 100 վիրավոր։
«Մի քանի տուժած մահացել է ստացված վնասվածքներից, զոհերի թվում կան մինչև երկու տարեկան երեխաներ», – նշել է նա` ավելացնելով, որ տուժածների մոտ շատ լուրջ վնասվածքներ են։
Աբու Սելիմը նաև նշել է, որ հիվանդանոցում ծանր վիճակ է դեղերի հետ կապված։
«Առողջապահական համակարգն առանց այդ էլ վատ վիճակում է շրջափակման պատճառով, դրան ավելացել է կորոնավիրուսի համավարակը, այդ պատճառով մեր հնարավորությունները չափազանց սահմանափակ են», – նշել է նա։
Բժշկի խոսքով, բժշկական բրիգադներն աշխատում են դաշտային պայմաններում, բոլոր վիրահատարանները զբաղված են։
Անկլավի վրա հարձակումները հետևել են պաղեստինցի արմատականների կողմից իրականացված հրթիռակոծությանը։
«Իզզեդլինա ալ–Քասսամա» խմբավորումը, որը Գազա հատվածը վերահսկող «ՀԱՄԱՍ» շարժման ռազմական թևն է, հայտարարել է, որ երեքշաբթի երեկոյան և այսօր առավոտյան ավելի քան 200 հրթիռ է բաց թողնվել Թել Ավիվի և Բեեր Շևայի ուղղությամբ։ Զոհվել է 5 իսրայելցի։
Իսրայելի և Գազայի հատվածի միջև հրթիռակոծությունները հետևեցին Արևելյան Երուսաղեմում գտնվող Ալ–Աքսա մզկիթի մոտ տեղի ունեցած անկարգություններին, որոնց ժամանակ վերջին օրերին տուժել է ավելի քան 700 մարդ։ Պաղեստինցիների և ուժայինների միջև բախումների պատճառը իսրայելական դատարանի որոշումն է, որը վճռել է Շեյխ–Ջարրահ թաղամասի տները վերցնել այնտեղ ավելի քան կես դար բնակվող արաբական ընտանիքներից և փոխանցել հրեա նորաբնակներին`այն հիմքով, որ այդ տները պատկանել են նրանց մինչև 1948թ.–ը։ Տները տեղակայված են Ալ–Աքսայից մոտ 500 մետր հեռավորության վրա։ Խոսքը դեռևս ութ ընտանիքների մասին է, բայց պաղեստինցիները մտավախություն ունեն, որ նրանց շուտով բռնի ուժով կհանեն սեփական տներից։–0–

Загружается новость ... "Лево"