Վիճել են, հարվածել, ինչից հետո 44–ամյա տղամարդը հրացանից կրակոց է արձակել․ միջադեպ գիշերային ակումբում

21.02.2024, 21:15
Միջադեպ գիշերային ակումբում
Վիճել են, հարվածել, ինչից հետո 44–ամյա տղամարդը հրացանից կրակոց է արձակել․ միջադեպ գիշերային ակումբում
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 20-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, փետրվարի 17-ին աբովյանցի 44-ամյա մի տղամարդ Աբովյան քաղաքի գիշերային ակումբներից մեկում վիճաբանել է 29-ամյա բալահովիտցու հետ, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչից հետո 44-ամյա աբովյանցին իր մոտ եղած հրացանից կրակոց է արձակել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Загружается новость ... "Лево"

Իրացնելով ստացված տեղեկությունը՝ Կոտայքի բաժնի ոստիկանները փետրվարի 20-ին հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել է 44-ամյա տղամարդուն:

Նա խոստովանել է արարքը և ներկայացրել իր անվամբ հաշվառված հանցագործության գործիք «ՏՕԶ-34Պ» տիպի ողորկափող հրացանը: Խուլիգանության վերաբերյալ կազմված փաստաթղթերը ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–