Էրդողանը սրտի կաթվա՞ծ է ստացել, աշխատակազմից մեկնաբանում են

27.04.2023, 13:16
Էրդողանը սրտի կաթվա՞ծ է ստացել, աշխատակազմից մեկնաբանում են
Էրդողանը սրտի կաթվա՞ծ է ստացել, աշխատակազմից մեկնաբանում են
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել էրդողանի մոտ սրտի կաթվածի մասին լուրերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Սոցցանցերում տարածված այն տեղեկությունները, թե նախագահ Էրդողանը իբր սրտի կաթված է ստացել և հոսպիտալացվել է, իրականությանը չեն համապատասխանում»,- ասվում է Twitter-ի գրառման մեջ։

Ըստ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի, ում խոսքերը մեջբերել է TRT Haber հեռուստաալիքը, նախագահն իրեն լավ է զգում, նա թեթեւ մրսածություն է ունեցել։

Загружается новость ... "Лево"

Երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Էրքան Քանդեմիրն այսօր հաստատել է, որ Էրդողանը տեսակապով հինգշաբթի մասնակցելու է «Աքքույու» ատոմակայանում տեղի ունեցող իրադարձություններին։ Բացի այդ, վաղը նախատեսված հանրահավաքը հետաձգվել է։

Չորեքշաբթի Թուրքիայի նախագահը բժիշկների խորհրդով բաց է թողել նախընտրական մի քանի միջոցառումներ։ Նախօրեին նա հարցազրույց է տվել տեղական հեռուստաալիքներին ուղիղ եթերում։ Եթե հանկարծակի ընդհատվել է, քանի որ նախագահը վատացել է։ Երկար դադարից հետո Էրդողանը վերադարձել է եթեր ու ասել, որ հիվանդացել է ստամոքսի գրիպով։ Պետության ղեկավարը խոստացել է հինգշաբթի վերսկսել մասնակցությունը նախընտրական արշավին։

Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Գործող նախագահ Թայիփ Էրդողանի գլխավոր հակառակորդը ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն է։ Ընտրություններին մասնակցում են նաև Memleket կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն և Ata դաշինքի թեկնածու Սինան Օհանը:–0–