Ղազախստանի նախագահը ժամանել է Երևան

15.04.2024, 09:49
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ժամանել է Երևան
Ղազախստանի նախագահը ժամանել է Երևան

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, ով պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն:

Այս մասին հայտնում է «Առաջին լրատվականը»՝ հղում անելով ՀՀ կառավարությանը։

Այցի շրջանակում նա հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: