Telegram–ում ֆեյք է տարածվում Երևանի դպրոցներում պատրաստվող հարձակումների մասին․ տեղեկատվական անվտանգության փորձագետ
12.04.2024,
09:53
Տեղեկատվական անվտանգության փորձագետը զգուշացնում է, որ Telegram–ում ֆեյք է տարածվում Երևանի դպրոցներում պատրաստվող հարձակումների մասին․
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Տելեգրամով մի ֆեյք է տարածվում, թե իբր Երևանի դպրոցներում ահաբեկչական հարձակում է պատրաստվում: Դպրոցներ ու ծնողներ խառնվել են իրար։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանն անդրադարձել է թեմային։
«Ինչպե՞ս ստուգել որ ֆեյք է՝ շատ պարզ, Տելեգրամում տարածվող լուսանկարները փնտրեք Google–ի նկարների որոնման ծրագրով ու կտեսնեք, որ նույն տիպի մի տեղեկատվություն, լրիվ նույն լուսանկարների օգտագործմամբ, բայց Գոմելի վերաբերյալ տարածվել է մեկ ամիս առաջ», – նշել է Պապյանը։