421.93
4.27
388.09
+11
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում վաճառվող կոնֆետներում արգելված նյութ է հայտնաբերվել․ ՀՀ–ում դրա իրացումն արգելվել է

16:11
16 Ապրիլի 2024
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ում իրականացրած վերահսկողության ընթացքում նմուշառում են կատարել «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաների մի քանի տեսակներից (ООО «Тимоша», Россuя, Ростовская обласmь)`
  • «Հալվա արևածաղկի» 250գր, արտադրված՝ 20․02․2024թ, պիտանի է մինչև 20․10․2024թ,
  • «Հալվա արևածաղկի չամիչով» 250 գր, արտադրված՝ 17․01․2024թ պիտանի է մինչև 17․09․2024թ,
  • «Հալվա արևածաղկի գետնանուշով» 250գր, արտադրված՝ 23․02․2024թ․ պիտանի է մինչև 23․10․2024թ,
  • «Կոզինախ արևածաղկի ֆրուկտոզայով» 110 գր, արտադրված՝ 28․01․2024թ, պիտանի է մինչև 28․06․2024թ,
  • «Հալվա արևածաղկի» 250 գր, արտադրված՝ 25․02․2024թ․ պիտանի է մինչև 25․10․2024թ,
  • «Կոզինախ արևածաղկի» 150 գր, արտադրված՝ 25․02․2024թ․ պիտանի է մինչև 25․08․2024թ,
  • «Հալվա արևածաղկի օդային» 200 գր, արտադրված՝ 15․02․2024թ․ պիտանի է մինչև 15․10․2024թ:
Նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության:

Արդյունքում պարզվել է, որ նշված ապրանքնատեսակները «Կադմիում» ցուցանիշով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

Տեսչական մարմնի կողմից տրվել է «Արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին» կարգադրագիր։

«Հաշվի առնելով հանրային շահը, ինչպես նաև նկատի ունենալով, որ նշված ապրանքատեսակները ներմուծողի՝ «Մեգա Ֆուդ» ՍՊԸ-ի, կողմից մատակարարվել են այլ տնտեսավարող սուբյեկտների և ետկանչի համար կպահանջվի որոշակի ժամանակ՝ հորդորում ենք սպառողներին չգնել նշված վտանգավոր սննդամթերքը և, դրանցից որևէ մեկը որևէ խանութում նկատելու դեպքում, տեղեկացնել Տեսչական մարմնի թեժ գծի 118 անվճար հեռախոսահամարով, կամ գրել ssfs@ssfs.am էլեկտրոնային հասցեին կամ ՍԱՏՄ ֆեյսբուքյան էջին», – նշվում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաղորդագրության մեջ

Գերատեսչությունից նաև հայտնում են, որ հիշատակված արտադրատեսակների վտանգավորության վերաբերյալ գրություն է ստացվել նաև Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարությունից:

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:26
16 Մայիսի 2024
Հայաստանի մարզերում սպասվում է թաց ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
Հայաստանում սպասվում է թաց ձյուն, սառնամանաիք
18:52
16 Մայիսի 2024
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ուսանողների ու երիտասարդության օրվան ընդառաջ անմիջական միջավայր էր Երևանի պետական համալսարանում․ ՖՈՏՈ
16:05
16 Մայիսի 2024
Արդշինբանկն անցկացրել է տնտեսական և առևտրային պատժամիջոցներին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ համաժողովի շրջանակում (ՖՈՏՈ)
Արդշինբանկի նախաձեռնությունը միավորել էր մեկ հարթակի վրա միջազգային փորձագետներին, պատժամիջոցների վերահսկման գործընթացների շահագրգիռ կողմերին՝ թե՛ մասնավոր, թե՛ պետական հատվածից. ՖՈՏՈ
15:56
16 Մայիսի 2024
«Սուրբ Աստվածածին» եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. երեխան տեղափոխվել է մանկատուն (ՎԻԴԵՈ)
«Սուրբ Աստվածածին» եկեղեցու այգում թողնված երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, նա տեղափոխվել է մանկատուն․ ՎԻԴԵՈ
15:28
16 Մայիսի 2024
Կառավարության շենքի մոտ անցկացված բողոքի ակցիայի ընթացքում 5 անձ է ձերբակալվել խուլիգանություն կատարելու կասկածանքով
Այսօր կառավարության շենքի մոտ անցկացված բողոքի ակցիայի ընթացքում 5 անձ է ձերբակալվել խուլիգանություն կատարելու կասկածանքով
14:44
16 Մայիսի 2024
Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն․ Փաշինյանը՝ Տավուշում Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի մասին
Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացին
12:23
16 Մայիսի 2024
Հայաստանը դեսպանատուն կբացի Կիպրոսում
Այժմ երկու երկրների դեսպանատները գործում են համատեղության կարգով՝ Հայաստանի դեսպանատունը Աթենքում է, Կիպրոսի դեսպանատունը՝ Մոսկվայում
10:58
16 Մայիսի 2024
Հայաստան–Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցրել են հստակեցված կոորդինատների արձանագրությունը՝ ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1976թ. քարտեզի համաձայն
Նախօրեին Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղի է ունեցել երկու երկրների փոխվարչապետերի հանդիպումը
10:42
16 Մայիսի 2024
Կառավարության շենքի մոտ ոստիկանական ուժեր են կուտակված․ սպասվում է «Տավուշը հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժման բողոքի ակցիան
Այս պահին կառավարության շենքի մոտ ոստիկանական մեծ ուժեր են հավաքվում, որտեղ սպասվում է «Տավուշը հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժման բողոքի ակցիան
19:37
15 Մայիսի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջաններում
Վաղը 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի 3 վարչական շրջաններում
18:06
15 Մայիսի 2024
Օպերային հարակից փողոցներում բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին․ տեղում մեծ թվով ոստիկաններ են
Տեղում մեծ թվով ոստիկաններ են, որոնք շղթայով շրջապատել են թատրոնի շենքը։ Նրանց ձեռքում նկատվում են արցունքաբեր գազի գլանակներ
15:38
15 Մայիսի 2024
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել
Պայմանագիրը լայն հանարավորություն է ընձեռում Արդշինբանկին ընդլայնել իր վարկային պորտֆելը՝ ներգրավելով նոր ՄՓՄՁ հաճախորդներ