Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

16.05.2024, 18:52
Ուսանողների ու երիտասարդության օրվան ընդառաջ անմիջական միջավայր էր Երևանի պետական համալսարանում․ ՖՈՏՈ
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ուսանողների ու երիտասարդության օրվան ընդառաջ անմիջական միջավայր էր Երևանի պետական համալսարանում, որտեղ բուհի ուսանողները, որոնք կրթաթոշակ են ստացել Բիբլոս Բանկ Արմենիայից, հանդիպեցին Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի հետ, հաղորդում է Բիբլոս Բանկ Արմենիայի մամուլի ծառայությունը։

022.jpg

Բանկը և բուհը միասին նախագծեր անելու հաջող փորձ ունեն։ 2023 թ. Բանկի 15-ամյակի շրջանակում իրականացվող ամենակարևորը նախագծերից էր համալսարանի հետ ստորագրված համագործակցության հուշագիրը։ Դրա շրջանակում 2023-2024 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ՝ 1 միլիոն դրամի չափով, իսկ ևս 5 ուսանող՝ ուսման վարձի փոխհատուցում։ 

Библос Банк Армения

Մայիսի 16-ը Հայաստանում Ուսանողների և երիտասարդության, ինչպես նաև ԵՊՀ հիմնադրման օրն է, ինչի առթիվ էլ հավաքված ուսանողները կիսվեցին, թե ինչպես է Բանկի կողմից տրամադրված կրթաթոշակը էլ ավելի մոտիվացրել իրենց։ 

Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը հանդիպումից հետո նշեց, որ տպավորված է երիտասարդներով։ 

Библос Банк Армения

«Շատ ուրախ ենք համալսարանի ընձեռած հնարավորության համար, որը թույլ տվեց հանդիպել Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից կրթաթոշակ ստացած ուսանողների հետ։ Տպավորված եմ հանդիպումով և հուսով եմ՝ կրթաթոշակը երիտասարդներին կօգնի հասնել իրենց նպատակներին։ Բիբլոս Բանկ Արմենիան շատ է կարևորում ակադեմիական կրթությունը, և կրթաթոշակային այս նախաձեռնությունը ևս մեր ուշադրության կենտրոնում է»,- ասաց Հայկ Ստեփանյանը։ 

Հանդիպմանը ներկա էր նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, որի խոսքով, բուհը կարևորում է Բիբլոս Բանկ Արմենիայի հետ համագործակցությունը, ինչը խթանում է գործատուի և կրթության միջև կապը։ 

Библос Банк Армения

«Այսօր ուսանողների հետ զրույցում ևս մեկ անգամ շեշտեցինք, որ այս կրթաթոշակը նաև պատասխանատվություն է, որովհետև նրանք պետք է կարողանան կրթության արդյունքները հետագայում ծառայեցնել իրենց կարիերայի առաջընթացին։ Եվ նման համագործակցությունները համալսարանի և գործատուի միջև ստեղծում են լայն հնարավորություններ բոլորի համար։ Ես կարծում եմ այս հնարավորությունը մեր ուսանողները լավագույնս կօգտագործեն, և Բիբլոս Բանկ Արմենիայի կողմից տրամադրված կրթաթոշակները կծառայեն իրենց նպատակին»,- նշեց Հովհաննես Հովհաննիսյանը։ 

Библос Банк Армения

Նախաձեռնությունը շարունակական է․ հաջորդող տարիների ընթացքում ևս Բիբլոս Բանկ Արմենիան կրթաթոշակներ կտրամադրի ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին։ 

Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բիբլոս Բանկ Արմենիան շարունակ ներդրում է կատարում առողջ, բարգավաճող համայնքներ կառուցելու գործում՝ իրականացնելով մի շարք ԿՍՊ ծրագրեր և կրթական նախագծեր: 

Կրթաթոշակների և ուսման վարձի փոխհատուցման ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։